ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սանկտ Պետերբուրգում կանցկացվի հայկական կինոյի փառատոն

Главная - PortalGlobus.ru

Հայ ժամանակակից ռեժիսորների ֆիլմերը կներկայացվեն Հայաստանի ժամանակակից կինոյի փառատոնում, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնի Նոր բեմում։

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կցուցադրվեն ռեժիսոր Մարիա Սահակյանի «Դա ես չեմ», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ», Արսեն Աղաջանյանի «Հանի-Մանի» և Ռոման Մուշեղյանի «Արևմտյանը» ֆիլմերը։

Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց հայկական կինոյի առաջին փառատոնի մասին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։

«Ալեքսանդրյան թատրոնը երկրի լավագույն հարթակներից մեկն է, մասնավորապես` Պետերբուրգի։ Ես չեմ մասնակցել ֆիլմերի ընտրությանը, միայն ֆինանսական աջակցություն եմ ցուցաբերել։ Փաստորեն դա հայկական կինոյի շաբաթ է Պետերբուրգում։ Հուսով եմ, որ անշլագ կլինի», — ասել է Մկրտչյանը։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: