ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես վտանգի մեջ եմ, բայց բոլորն են Թուրքիայում վտանգի մեջ․ Կարո Փայլան

Facebook/ Garo Paylan

Քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով նախորդ շաբաթվա վերջին Մեջլիսում իր դեմ կատարվածի վերաբերյալի մասին, պատմեց, որ սահմանադրական հանրաքվեի քննարկման ժամանակ խոսել է այն մասին, որ նախորդ դարասկզբին  թուրքական իշխանությունները Oսմանյան կայսրությունում վերացրեցին չորս ազգերի՝ հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին։

«Ես նրանց ասել եմ, որ մենք այն ժամանակ կազմում էինք բնակչության 40 տոկոսը, հիմա կազմում ենք 0․9 տոկոսը: Ես այդ դեպքերն անվանեցի՝ «ցեղասպանություն» և ասացի՝ ես դա այդպես եմ անվանում, դուք ինչպես էլ ցանկանաք այնանվանել»,- ասաց նա:

«Դժբախտաբար, ինձ նորից թիրախ  դարձրին․ ես վտանգի մեջ եմ, բայց բոլորն են Թուրքիայում վտանգի մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ երկրում ազգայնական տրամադրություններ են տիրում, իսկ սահմանադրական հանրաքվեով այդ տրամադրությունները ավելի կամրանան:

Կարո Փայլանի խոսքով՝ ինքը շարունակելու է պատժից հետո նույն կերպ իր աշխատել խորհրդարանում: «Հրանտ Դինքի սպանությունից հետո «ցեղասպանություն» բառը մարդիկ վախենում էին օգտագործել: Հիմա մենք կարիք ունենք նոր սերնդի, որը քաջություն կունենա ամենուր՝ խորհրդարանում, լրատվամիջոցներով՝ թերթերով, հեռուստատեսությամբ խոսելու ցեղասպանության մասին»,- ասաց Կարո Պապյանը:

Հիշեցնենք, որ «ցեղասպանություն» եզրույթի համար Փայլանին պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: