ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում քրդամետ կուսակցության ղեկավարի համար պահանջվում է 142 տարվա ազատազրկում

IBTimes UK

Թուրքիայում սկսվել  է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարությունը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվական կայքին դատախազը Դեմիրթաշի համար պահանջում է 142 տարվա ազատազրկման ժամկետով պատժաչափ:

Դեմիրթաշը դատական նիստին ներկա չի եղել, տեսակապի միջոցով միացել է Էդիրնեի բանտից:

Դեմիրթաշն իր պաշտպանական ճառում  նշել է. «Մենք նույնիսկ բարկացած չենք, այն մարդկանց վրա, ովքեր մեր դեմ այսպիսի բաներ են անում: Քաղաքականությունը համբերատարություն է պահանջում: Գիտենք, որ այս օրերն էլ կանցնեն: Չէի ցանկանա անգամ մեր նկատմամբ կալանավորման որոշում կայացրած դատավորի տեղը լինել, քանի որ կամ նա պետք է ձերբակալվեր, կամ մենք»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: