ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016 թվականին շուրջ 13.000 անհատ ձեռնարկատեր է գրանցվել Հայաստանում

ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016-ի ընթացքում գրանցել և հաշվառել է 3417 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 68 փակ բաժնետիրական ընկերություն, 6 բաց բաժնետիրական ընկերություն, 10 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 3 արտադրական կոոպերատիվ, 32 համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, 54 գյուղատնտեսական կոոպերատիվ և 13095 անհատ ձեռնարկատեր, որից 1818-ը վերահաշվառվել է:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 290 հասարակական կազմակերպություն, 8 կուսակցություն, 6 իրավաբանական անձանց միություն, 104 հիմնադրամ, 9 արհեստակցական կազմակերպություն, 1 կրոնական կազմակերպություն, 10 պետական կառավարչական հիմնարկ, 16 համայնքային կառավարչական հիմնարկ, 57 սպառողական կոոպերատիվ:

2016-ին իրականացվել են բաժանմամբ պայմանավորված 1, վերակազմավորմամբ պայմանավորված 2, միացմամբ պայմանավորված 39 և առանձնացմամբ պայմանավորված 17 գրանցումներ: Իրականացվել է նաև առևտրային կազմակերպության փոփոխությունների 8144 գրանցում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների 2541 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարման 7886 և իրավաբանական անձանց լուծարման 653 գրանցում և հաշվառում: Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում, տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 9300, որից 2600՝ անվճար: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել մոտ 160 մլն դրամ։

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016-ին հաշվառվել է 23 լրատվամիջոց, որից 17 թերթ, 6 ամսագիր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: