ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ի մոտակա գագաթաժողովում հստակություն կլինի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում

Yerevan.Today

Այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստից հետո, Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ-ի մոտակա գագաթաժողովում հստակություն կլինի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: Այս մասին հաղորդում է News.am-ը:

Փոխնախարարի պնդմամբ՝ Երևանում կայացած ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ժամանակ այդ հարցի շուրջ կոնսենսուս չձևավորվեց: Այդ հանդիպմանը մասնակցություն չէր ունեցել Բելառուսի նախագահը: «Արդյունքում հունվարի 1-ից ոչ թե ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կա, այլ պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը, որովհետև համաձայն ընդունված որոշման Բորդյուժան այևս չէր կարող մնալ այդ պաշտոնում:

ՀԱՊԿ մոտակա գագաթաժողովը այս հարցում պետք է հստակություն մտցնի: Իսկ այդ տեղը Հայաստանինն է:  Հավաքի և կոնսենսուսային որոշման լինելուն պես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի  Հայաստանի ներկայացուցիչը»:

Շավարշ Քոչարյանը, ի պատասխան այն դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի նշանակմանն այդ պաշտոնում, նշեց, որ Ղազախստանը երբևիցե այդ հարցում խոչընդոտ չի հարուցել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: