ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր Մետաքսե ճանապարհ. առաջին չինական գնացքը հասել է Լոնդոն

korrespondent.net

Չինաստանի Չժեցզյան նահանգի Իու քաղաքից առաջին բեռնատար գնացքը նախօրեին ժամանել է Լոնդոն։ Գնացքն ավելի քան 12.000 կիլոմետր երթուղին հաղթահարել է 18 օրում՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Բելգիայի ու Ֆրանսիայի տարածքով։

Այդպիսով՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը դարձավ Եվրոպայի 15-րդ քաղաքը, որում Չինաստանը ներկա դրությամբ իրականացնում է երկաթուղային բեռնափոխադրումներ։ Նշենք, որ դեպի Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումները Չինաստանը մեծացնում է «Նոր Մետաքսի ճանապարհ. տնտեսական գոտի» հայեցակարգի շրջանակներում, որը 2013 թվականին առաջ քաշեց ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը: Այս ծրագրով Չինաստանը ցանկանում է ժամանակակից առևտրային մայրուղիների տեսքով ձևավորել «Նոր մետաքսի ճանապարհը»՝ Շանհայից մինչև Բեռլին: Ծրագրի կյանքի կոչման հիմնական նպատակներից մեկը բեռների փոխադրման ժամկետի նվազեցումն է, ինչը եվրապական շուկան ավելի մատչելի է դարձնում չինացի արտադրողի համար: Նշենք, որ Չինաստանից Լոնդոն բեռնափոխադրումը երկաթուղային ճանապարհով 30 օր ավելի կարճ է տևել, քան ծովայինովը և 5 անգամ ավելի էժան, քան՝ օդային ճանապարհովը: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ներ Մետաքսե ճանապարհը չինաստանի համար ապահովում է համաշխարհային ազդեցության նոր լծակներ:

Հարկ է նշել, որ վերոնշյալ ուղին չինական ապրանքները Եվրոպա հասցնելու միակ ճանապարհը չէ. Մետաքսի ճանապարհն իրենից ներկայացնում է տարբեր ճանապարհների փունջ: Չինաստանը փորձում է եվրոպական շուկա դուրս գալ նաև Իրանի տարածքով դեպի Վրաստան, այնուհետև Սև ծով կամ Թուրքիա: Սա բավականին լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար՝ դառնալու Արևելքն Արևմուտքին կապող կամուրջ: Նշենք, որ 2015 թվականի մարտին Չինաստան կատարած իր այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը հուշագիր էր ստորագրել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված համագործակցության խորացման վերաբերյալ: Չինական կողմը ևս հետաքրքրված է այս հարցում Հայաստանի հետ համագործակցությամբ, ինչի մասին խոսում է այդ թվում նաև Հայաստանում այդ նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման ֆինանսավորումը: Չինական բանկերը  ֆինանսավորում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», որն, ի տարբերություն երկաթուղու շինարարության ծրագրի, արդեն իրականացման փուլում է: «Հյուսիս-Հարավ» մայրուղին հնարավորություն կտա Բավրայից (Վրաստանի սահման) Ագարակ (Իրանի սահման) ընկած ճանապարհն անցնել առկա 9-9.5 ժամի փոխարեն 4.5 ժամում, ինչը կբարարձացնի բառնափոխադրումներ իրականացնելու համար վերջինիս գրավչությունը: Բացի այդ, չինական բանկերը պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության ծրագրի 60 տոկոսը։ 

Ավելացնենք, որ Նոր Մետաքսի ճանապարհի մաս դառնալը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև տարածաշրջանում իր քաղաքական կշռի մեծացման նոր հնարավորություն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: