ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել

Artsakhpress.am

Այսօր ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի բակում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի ու ցայտաղբյուրի բացման արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, Վաղարշակ Գրիգորյանի դասղեկ Վարդուհի Աղաբեկյանը նշել է, որ այսօր՝ իր աշակերտի ծննդյան օրը, հարազատ դպրոցի բակում հավաքվել են նրա սիրելի ուսուցիչները, դասընկերները, հարազատները:

«Վաղարշակն ուսումնառության վեց տարիներն էլ ավարտել է գերազանց գնահատականներով: Նա շատ խելացի, ընկերասեր, ազնիվ, պարտաճանաչ երեխա էր: Մասնակցում էր տարբեր մրցույթների: Աշակերտս մի բան անելուց կամ ասելուց առաջ լավ կշռադատում էր, որ չսխալվեր, չափսոսար հետո»,-բնութագրել է Վաղարշակի դասղեկը:

Խաչքար-հուշակոթողի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է, իսկ հովանավորը՝ արմատներով ճարտարցի Կարո Ասրումյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: