ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահմուդ Աբասը Բեթղեհեմում մասնակցել է Հայ եկեղեցու կազմակերպած Սուրբ Ծննդյան տոնին

Hayernaysor.am

Հունվարի 18-ին Պաղեստինի նախահագ Մահմուդ Աբբասը մասնակցել է Բեթղեհեմի Ծննդյան Տաճարի Սուրբ Այրում կատարվող Հայ եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Մահմուդ Աբբասը մասնակցել է նաև տոնի առթիվ ավելի վաղ Ծննդյան Տաճարի Հայոց Վանքում Երուսաղեմի Հայ Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի կողմից տրված հյուրասիրությանը, որի ընթացքում նախ Պատրիարք Սրբազանը ողջունել է Աբբասի ներկայությունը, որից հետո Պաղեստինի Նախագահը շնորհավորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությանը և Սուրբ Երկրի հայերին` Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ:

Հավելենք, որ Սուրբ երկրում Հայ Եկեղեցին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 18/19-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: