ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կնեսետի խոսնակ. Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

parliament.am

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:

Ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ և հրեա ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ ևս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության և հատկապես գյուղատնտեսության ոլորտները: Կնեսետի խոսնակը կարևորել է նաև հայ և հրեա համայնքների ունեցած դերակատարությունը պետությունների զարգացման գործում, - նշում է A1+ը:

Պարոն Էդելշտեյնը նաև հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծուներ չկարգավորված հակամարտությունների համար: Կնեսետի խոսնակը խոստացել է աջակցել Իսրայելի և Հայաստանի միջև բարձրաստիճան պաշտոնյաների միջևհանդիպումների հաճախակի կազմակերպմանը, ինչպես նաև միջխորհրդարանական ակտիվ հարաբերությունների պահպանմանը:

Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետի կողմից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: