ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակի զարգացման գործում երիտասարդ սերնդի ներդրումն ավելի ուժեղ, գիտակից և պատարստված լինելն է. Մարտական պատրաստության ակումբ

martakanakumb.wordpress.com

ՀՀ Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Մարտական պատրաստության ակումբի հիմնադիր Րաֆֆի Գևորգյանի հետ: 

- Մարտական պատրաստության ակումբը գործում է 2013 թվականից, ի՞նչ նպատակ է այն հետապնդում և ի՞նչ է տալիս իր մասնակիցներին

- Մարտական պատրաստության ակումբի հիմնական նպատակն է, որ մասնակիցը տիրապետի զենքին, տիրապետի հմտությունների, որոնք կարող են պետք գալ ռազմական իրավիճակներում, ինչպես նաև գիտելիքներ ստանա ռազմաքաղաքական իրավիճակի, Հայաստանի անվտանգային իրավիճակի մասին: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ և պարտադիր է երիտասարդների համար:


- Ո՞վքեր են հիմնականում մասնակցում այս նախագծին, և որքա՞նով է շարունակական այդ կապը

- Ակումբը հիմա ունի իր կորիզը, ովքեր նախորդ ծրագրերին մասնակցած երիտասարդներ են: Մարտական պատրաստության ակումբը 6 սերունդ է ունեցել, և ակումբի հիմնական անդամներն այն երիտասարդներն են, ովքեր նախկինում մասնակցել են դասընթացներին:

- Երիտասարդ սերունդն ինչպե՞ս է այսօր վերաբերվում բանակին, և ինչպե՞ս կարող է իր ներդրումն ունենալ բանակի զարգացման գործում

- Կարծում եմ բանակի նկատմամբ երիտասարդ սերնդի ընդհանուր վերաբերմունքը դրական է: Բանակի զարգացման գործում մեր երիտասարդ սերնդի ներդրումը կարող է լինել հենց իր ավելի ուժեղ, գիտակից և պատարստված լինելը:


- Ձեր մաղթանքը հունվարի 28-ի կապակցությամբ:

- Հունվարի 28-ի կապակցությամբ կմաղթեմ միայն հաղթանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: