ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքերին հաջողվել է խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Press TV

Անկարայի համալսարանի  պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն հայտարարել է, որ իրենց հաջողվել է  խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը 2016թ-ի ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության բանաձևը թուրքական կողմի ջանքերով չեղարկվել է:

Քութլուի խոսքով՝ Լատինական Ամերիկայում 2009թ. հիմնված թուրքական «LAMER» կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով:

Այդ նպատակով տարբեր երկրներում գիտաժողովներ կազմակերպող և Ցեղասպանությունը ժխտող հնարովի փաստարկներ տարածող թուրքական կենտրոնը մայիսին պատրաստվում է գիտաժողով կազմակերպել նաև Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, որտեղ շուրջ 60.000 հայ կա: Հիմնականում Թուրքիայից գաղթած այս հայերը Բրազիլիայում զբաղեցնում են բարձրաստիճան ու կարևոր պաշտոններ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: