ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դպրոցականները մեդալներով են վերադարձել Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից

Facebook/ ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2017 թ. հունվարի 12-ից 18-ը տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 19 երկրի 57 թիմ, ընդհանուր` 400 մասնակից, հաղորդում է Edu.am-ը:

Օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների: Հայաստանի թիմը ղեկավարել են Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը և «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը: «Մատեմատիկա» առարկայից արծաթե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Միքայել Մկրտչյանը, Սերգեյ Ներսիսյանը և Գագիկ Մաղաքյանը, «Ֆիզիկա» առարկայից` «Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Եղիազարյանը: «Մաթեմատիկա» առարկայից բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Անդրանիկ Մովսիսյանը,  Վահե Կարագուլյանը, Նարեկ Մկրտումյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, «Ֆիզիկա» առարկայից`  Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Գևորգյանը և Խաչատուր Նազարյանը, «Ինֆորմատիկա» առարկայից`  Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Խաժակ Գալստյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Համլետ Միքաելյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: