ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև

mfa.am

ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից` Արտաքին գործերի, Եվրոպայի և ինտեգրացիայի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆլորանս Մանժենը:

Հայ և ֆրանսիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության դինամիկան, միջխորհրդարանական սերտ կապերը, ապակենտրոնացված մակարդակով համագործացության լայն շրջանակը: Քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանը միտված քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը:

Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: