ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի երդմնակալության արարողությունը և պահպանվող հակասությունները

Snopes

«Պաշտպանությունը կբերի մեծ բարգավաճում և ուժ», «Բոլոր ազգերի համար ճիշտ է նախևառաջ դիտարկել իրենց սեփական շահերը», «Երբ դու քո սիրտը բացում ես հայրենասիրության առաջ, նախապաշարմունքի համար այլևս տեղ չի մնում», «Դատարկ խոսակցությունների ժամանակն ավարտվել է», «Մենք պետք է մեծ բաների մասին մտածենք և ավելի մեծ բաների մասին երազենք»․ սրանք ԱՄՆ 45-րդ նախագահի (ում ամերիկյան  մամուլն անվանում է «ամենա ոչ ավանդական նախագահը»)  երդմնակալության ելույթում տեղ գտած հիմնական արտահայտություններն էին:

Նախագահի երդմնակալության արարողությունը կարևոր ավանդույթ է ԱՄՆ-ում և խորհրդանշում է իշխանության խաղաղ անցումը մեկ նախագահից մյուսին: Մինչ այս տեղի ունեցած ԱՄՆ բոլոր նախկին նախագահների երդմնակալության արարողություններն իրենց բնույթով եղել են յուրօրինակ, այդպիսին էր նաև Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Մոտ 900.000 մարդ էր այցելել այդ  արարողությանը՝ արտահայտելու իրենց աջակցությունը ԱՄՆ նորընտիր նախագահին: Միևնույն  ժամանակ, Սպիտակ տնից ոչ հեռու հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ՝ արտահայտելու իրենց բողոքը նորընտիր նախագահին: Երկու վայրերից ցուցադրվող տեսարաններն արտացոլում էին երկու ամբողջովին տարբեր իրականություններ. մի կողմից երդմնակալության արարողությունը, որը կարծես թե խորդանշում էր տիրող միասնությունը (արարողությանը ներկա էին ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում նաև Հիլարի Քլինթոնն իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ), իսկ մյուս կողմից ցուցարարները, ովքեր այրում էին մեքենաներ, բախվում ոստիկանության հետ (ցույցերի ժամանակ ձերբակալվել է նվազագույնը 217 մարդ, հայտնում է Reuters-ը):

Եթե անդրադառնանք Թրամփի երդմնակալության արարողության ելույթի բովանդակային մասին և դրանում արտահայտված հիմնական թեզերը համեմատենք նրա կողմից մինչ այդ արված հայտարարությունների հետ, ապա կտեսնենք մի շարք տարբերություններ:  Արտաքին քաղաքականության վերաբերյալ, եթե նախկինում Դոնալդ Թրամփը հիմնականում հակադրվում էր ԱՄՆ-ի ԵՄ դաշնակիցներին, օրինակ, հարցականի տակ դնելով ՆԱՏՕ-ի գործունեության արդյունավետությունը, կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը, ապա իր երդմնակալության խոսքում ԱՙՄՆ նախագահը շեշտադրեց ահաբեկչության դեմ պայքարում դաշնակիցների միասնության կարևորությունը: Նա մասնավորապես նկատեց. «Մենք կուժեղացնենք հին դաշինքները, կստեղծենք նորերը, կմիավորենք քաղաքակիրթ աշխարհը ծայրահեղ իսլամական ահաբեկչության դեմ, որը մենք ամբողջությամբ կվերանցնենք երկրի երեսից »:

Ինչ վերաբերում է ԱՄՆ ներքին քաղաքականությանը, այս հարցում էլ կարող ենք տեսնել մի շարք էական տարբերություններ: Ի տարբերություն նախկինում բազմիցս արտահայտած մոտեցումների, իր երդմնակալության խոսքում Թրամփը կարևորեց ԱՄՆ ժողովրդի միասնականությունը՝ մասնավորապես նշելով. «Անկախ նրանից մենք սևամորթ ենք, թե սպիտակամորթ, մենք բոլորս ունենք հայրենասերի նույն կարմիր արյունը, մենք բոլորս վայելում ենք միևնույն փառավոր ազատությունը և մենք բոլորս ողջունում ենք Ամերիկայի մեծ դրոշը»:

Այնուամենայնիվ կային թեզեր, որոնց ԱՄՆ նախագահն իր երդմնակալության խոսքում շարունակեց հավատարիմ մնալ: Օրինակ, իր պաշտպանողական քաղաքականությանը համապատասխան, նա նկատեց. «Մենք պետք է պաշտպանենք մեր սահմաններն այլ երկրների ավերածություններից, որոնցից տուժում են մեր արտադրանքը, մեր ընկերությունները և մեր աշխատատեղերը: Պաշտպանությունը կբերի մեծ բարգավաճում և ուժ»:

Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ Թրամփի խոսքը լի էր հայրենասիրության ոգով՝ իր մեջ կրելով «Ամերիկան և ամերիկացիները առաջնային են» առաջաբանը:

Չնայած առկա բոլոր հակասություններին, որոնք ապացուցում են ԱՄՆ նախագահի ոչ ավանդական լինելը, ինչպես ճիշտ նկատում են ամերիկյան մամուլում, Դոնալդ Թրամփն արդեն ԱՄՆ 45-րդ նախագահն է: Նա կարողացավ հաղթել, չնայած դրսում և ԱՄՆ ներսում շատերի կողմից թերագնահատված լինելուն: Ժամանակը ցույց կտա, թե ով էր սխալ, ով՝ ճիշտ…

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: