ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրենի պաշտոնում հայ է նշանակվել

Panarmenian.net

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգիանին նշանակել է նախագահ Դոնալդ Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրեն, փոխանցում է Panarmenian-ը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ Նահիգիանը Թրամփի նախընտրական արշավի ընթացքում գլխավորել է ռազմավարական պլանավորման և աջակցության կենտրոնը: Այժմ նա կօգնի Թրամփի կառավարության առաջադրած թեկնածուներին Սենատում սպասվող լսումների ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը:

«Ընտրություններին հաջորդող այս օրերում Նահիգիանը ոչ միայն պետք է աջակցի նորընտիր նախագահին, այլև պատրաստի մեր հզոր աշխատակազմի անդամներին լսումների համար»,- ասել է Ռիկ Դեարբորնը, ում Նահիգիանը փոխարինել է այս պաշտոնում: Նա հավելել է, որ այսպիսով անցումային կառավարությունը վստահելի ձեռքերում կլինի:

Միլիարդատեր, ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պարտավորությունները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: