ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ սակրավորները կվերապատրաստվեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում

Հայ զինվոր

 Հայաստանի սակրավորներն առաջիկայում կուսանեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

«2017-ի հունվարից սկսվել է ՀՀ զինծառայողների ուսուցումը լրացուցիչ մասնագիտական վերապատրաստման ծրագրով, որի տևողությունը 2-3 ամիս է: Առաջիկայում վերապատրաստում կանցնեն նաև Աֆղանստանի, Զիմբաբվեի, Մյանմայի, Թուրքմենստանի և այլ երկրների սակրավորները»,-ասել է Ստավիցկին:

Նա հավելել է, որ 2014-2016թթ. կենտրոնում մասշտաբային աշխատանք է կատարվել արդիական ուսումնանյութական բազայի ստեղծման և ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ:

«Բացի այդ, կենտրոն են այցելել օտարերկրյա զինվորական պատվիրակություններ, այդ թվում` Աֆղանստանից, Բելառուսից, Եգիպտոսից, Սերբիայից և այլ երկրներից»,-ասել է գեներալը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: