ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-իսրայելական հարաբերություններին բնորոշ է որոշակի զգուշավորություն

diplomat.am

Նախորդ շաբաթ կայացավ հայ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցն Իսրայել, որտեղ վերջինս հանդիպումներ են ունեցել Իսրայելի քաղաքական շրջանակների, առողջապահության, կրթության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ի տարբերություն վերջինին երկու ոլորտների՝ որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ են ունեցել, առողջապահության, կրթության, ինչպես նաև մշակութային ոլորտներում համագործակցության շուրջ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Թել-Ավիվում կայացել է նաև վերջերս Երևանում ձևավորված հայ-իսրայելական միջազգային հասարակական երկրորդ ֆորումը:

Կնեսետի խոսնակի հետ հանդիպման ժամանակ կողմերը հույս են հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության զարգացումը դրական կանդրադառնա երկու պետությունների հարաբերությունների զարգացման վրա:

Այստեղ հարկ է նշել, որ չնայած Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, երկկողմ հարաբերություններում առանձնակի կտրուկ զարգացումներ մինչ այժմ տեղի չեն ունեցել, ինչի մասին վկայում է նաև միմյանց տարածքում դեսպանատների բացակայությունը: Ընդհանրապես հայ-իսրայելական հարաբերություններին բնորոշ է որոշակի  զգուշավորություն՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչն էլ հանգեցնում է նման դանդաղ զարգացման: Այսպես, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման որոշակի խոչընդոտ է մի կողմից Իսրայելի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի, իսկ այժմ էլ զարգացող հարաբերություններն Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ արաբական երկրների և Իրանի հետ Երևանի բարեկամական հարաբերությունները:

Թերևս հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումն առավել իրատեսական է քաղաքական համագործակցության համատեքստում, որտեղ ևս առկա են որոշակի «բարդություններ»: Մասնավորապես, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը որոշակի բացասական ֆոն է ստեղծում այս ուղղությամբ հարաբերությունների զարգացման համար:

Ամեն դեպքում, հաշվի առնելով երկու երկրների միջև պատմական առնչությունները, հայկական և հրեական լոբբիների միջև հարաբերություններն, ինչպես նաև միմյանց նկատմամբ երկու հասարակությունների վերաբերմունքը կարծում ենք, որ նպատակաուղղված ակտիվ քայլերի շնորհիվ հնարավոր կլինի հալել երկու երկրների միջև առկա «սառույցը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: