ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն կհրաժարվի՞ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի դեմ որպես մահակ օգտագործելուց. թուրքական կայք

Forbes

Թուրքիայի քաղաքական  հասարակական և մամուլի շրջանակներում քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ թուրքական «Habereser» լրատվական կայքն առանձնացրել  է մի շարք խնդիրներ, որոնք այժմ առանցքային դեր ունեն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Նշվում է, որ երբ Թրամփը հաղթեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բարձրաձայնեց ԱՄՆ-ի հետ կապված հիմնական խնդրահարույց հարցերի մասին:

Մասնավորապես դրանցից են ամերիկաբնակ միլիարդատեր և իսլամի քարոզիչ հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին չաջակցելու հարցը: Աղբյուրը հարցադրում է անում, թե արդյո՞ք Թրամփը կհրաժարվի «միացյալ քրդական պետություն ստեղծելու» մտքից, ինչպես նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելուց:  Եվ հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ-ն կողմ չլինի թուրք-քրդական բանակցություններին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին՝ թուրքական լրատվամիջոցը նշում է, որ դեռևս անհայտ է, թե արդյո՞ք Թրամփի նախագահության օրոք  ԱՄՆ-ն կհրաժարվի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի դեմ որպես մահակ օգտագործելուց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: