ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի խորհրդականը կոչ է արել ձերբակալել Մադոննային

mos.news

Ամերիկացի երգչուհի Մադոննային պետք է ձերբակալել «Սպիտակ տան պայթեցման» մասին նրա հայտարարություններից հետո, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, հանրապետական Նյուտ Գինգրիչը։

Մադոննան ելույթ էր ունեցել Վաշինգտոնում զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ։ Ելույթի ընթացքում նա երկու անգամ անպատշաճ էր արտահայտվել Թրամփի հասցեին։ Մադոննան հավելել էր, որ «շատ է մտածել Սպիտակ տունը պայթեցնելու մասին»։ «Սակայն ես գիտեմ, դա ոչինչ չի փոխի»,-հավելել էր նա։

«Սա նոր ձախ ֆաշիզմ է։ Նա դրա մասնիկն է, ես կարծում եմ՝ մենք պետք է պատրաստվենք ինքնապաշտպանության. նրան պետք է ձերբակալել», - ասել է Գինգրիչը Fox News հեռուստաալիքի եթերում:

Ավելի ուշ երգչուհին հայտարարել է, որ իր խոսքերը դուրս են բերվել կոնտեքստից և հայտարարությունը փոխաբերական իմաստ է ունեցել։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: