ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաֆար Աբիևի պաշտոնավարման ժամանակ բանակի վիճակը «ծայրահեղ ցավալի» էր. Ալիևի խոստովանությունը

Բավական հետաքրքիր և խոստովանական հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պարզվում է, որ նա սեփական բանակի կյանքին տեղեկանում է լուսանկարներից։

Ինչպես հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը, Բաքվից ոչ հեռու գտնվող ռազմական ճամբարի բացմանը Ալիեւը պատմել է Ադրբեջանի  պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի ժամանակ ադրբեջանական բանակում տիրող իրավիճակի մասին։ Ալիևը այն «ծայրահեղ ցավալի» է անվանել։

«Մի քանի տարի առաջ մեր զորամասերում տիրող իրավիճակը լրիվ այլ էր։ Ես կարգադրեցի ուսումնասիրել վիճակը, զեկուցել ինձ և համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Երբ մի քանի տարի առաջ ինձ ներկայացրին լուսանկարներ երկրի տարբեր շրջաններում զորամասերից, ես տեսա, որ իրավիճակը ծայրահեղ ցավալի է. կիսաքանդ շենքեր, ոչ պիտանի զորանոցներ։ Բանակի սննդի մատակարարումը ևս շատ ցածր մակարդակի վրա էր»,- խոստովանել է Ալիևը:

Նշենք, որ Աբիևի պաշտոնաթողությունից հետո, ադրբեջանական բանակում առկա չարաշահումների առումով էական առաջընթաց մինչ օրս չի արձանագրվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: