ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի արևելյան շրջաններում 1 տարում մարդու իրավունքների 46.292 խախտում է գրանցվել. զեկույց

Sputnik International

Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) 2016 թվականի համար հրապարակել է երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններում գրանցված մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ թուրքական Demokrathaber-ի վրա հաղումով: Կառույցի Դիարբեքիրի մասնաճյուղի զեկույցը ցույց է տալիս, որ նշյալ շրջաններում 2016-իմ խախտումները կտրուկ աճել են` հասնելով 46.292-ի դեպքի:  

Դիարբեքիրի մասնաճյուղի ղեկավար Ռաջի Բիլիջին հայտնել է, որ խախտումները պայմանավորված են եղել շրջաններում տեղի ունեցող բախումներով (քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև) ու արտակարգ դրության շրջանակներում պետության կողմից իրականացվող գործողություններով:

Ըստ զեկույցի` տարվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 1757 հոգի, որից 456-ը` անվտանգության ուժերի ներկայացուցիչ, 816-ը` PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ) անդամ, 451-ը` քաղաքացիական բնակիչ: ՔԲԿ-ի կողմից իրականացված ակտերի արդյունքում զոհվել է 116 քաղաքացիական անձ:

Նշվում է, որ խնդրո առարկա շրջաններում 2016-ին ձերբակալվել է 6860 մարդ, որից 150-ը երեխա է եղել:

216 մարդ կալանավայրում կտտանքների է ենթարկվել:

Զեկույցում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահների ու մյուս 9 պատգամավորի ձերբակալությունը, ինչպես նաև քրդական «Տարածաշրջանների դեմոկրատական կուսակցության» (DBP-ՏԴԿ) ներկայացուցիչների ղեկավարած համայնքների վրա պետական կառավարիչ նշանակելը որակվել է որպես ընտրողների իրավունքների խախտում:

Ըստ Բիլիջիի` արտակարգ իրավիճակի ու բախումների պատճառով շրջաններում պետության կողմից ժամանակ առ ժամանակ պարետային ժամ ու հատուկ անվտանգության գոտի հայտարարելը հանգեցրել է հաղորդակցության, առողջապահության և կրթության իրավունքի խախտումների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: