ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուսարձակներով «զինված» անասուններով խուճապի մեջ ենք գցել հակառակորդին. մայոր Վ. Ամիրխանյան

Այս տարի հայկական բանակը դառնում է 25 տարեկան: Հայոց բանակի մասին առավել լավ պատկերացումներ ունեն այդ բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդիկ, ովքեր մասնակցել են 90-ականների պատերազմական գործողություններին և հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին:

«Արմեդիա» ՏՎԳ զրուցակիցն է մայոր, զինվորական թոշակառու Վաչագան Ամիրխանյանը:

«Պատերազմի ժամանակ եղել եմ ավագ լեյտենանտ, հետագայում ծառայել եմ կապիտալ շինարարության և զինվորների բնակավորման վարչությունում՝ որպես գլխավոր կոնստրուկտոր: Հիմնական թոշակի անցել եմ մայորի կոչումով»,- պատմում է Վաչագանը:

Հարցին, թե նկատելի՞ են իր համար հայկական բանակում գրանցված փոփոխությունները, Վ. Ամիրխանյանը պատասխանեց. «Այդ բարեփոխումները շատ են: Ինձ համար դրանք ոչ միայն նկատելի են, այլև՝ ինքս եմ մասնակցել այդ գործընթացներին: Այդ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն զինատեխնիկական հագեցվածությանն ու շենք-շինության բարելավմանը, այլև՝ հոգեբանությանը: Ապրիլյան պատերազմը փաստեց, որ բանակում հոգեբանական մթնոլորտը, զգոնությունը դրված է բարձր հիմքերի վրա»:

«Հակառակորդին թերագնահատել պետք չէ, սակայն հակառակորդի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը թույլ հիմքերի վրա է, քանի որ նրանց մոտ փոխհարաբերություններն ու զինվորական կարգապահությունն այն մակարդակի վրա չէ, ինչ մեզ մոտ, իսկ դա բերում է հաղթանակի»,- նշեց նա:

Մեզ հետաքրքրեցին զավեշտալի, հնարամիտ դեպքերը, որոնք եղել են պատերազմի ժամանակ: Զինվորական թոշակառուն ժտաց. «Պատերազմի անմիջապես ավարտից հետո կատարել եմ ինժեներական աշխատանքներ, մասնավորապես՝ ճանապարհների, դիրքերի շինարարություն, ականազերծում: Այն ժամանակ չունենալով բավականաչափ տեխնիկական հագեցվածություն՝ դիրքերի ամրացման աշխատանքներում շատ հաճախ, որպես տեխնիկական միջոցներ, կիրառել ենք կենդանական ուժը՝ ձիեր, ավանակներ: Քիչ չեն եղել այնպիսի զավեշտալի իրավիճակներ, երբ անասունների վրա ամրացրել ենք լուսարձակներ, հակառակորդն էլ կարծել է, թե զինված հարձակում ենք պատրաստում, և խուճապահար փախուստի դիմել:

Մեր բանակում հնարամտությունների պակաս չի եղել:  Օրինակ մի դեպք (ծիծաղում է):  Քելբաջարի դիրքերում, մարտական գործողությունների ժամանակ, ուղղաթիռով հայ զինվորներն ալյուր են շաղ տվել, թշնամին էլ կարծել է, թե մերոնք քիմիական զենք են կիրառում, փախուստի են դիմել»:

Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝ Վ. Ամիրխանյանն ասաց. «Սահմանին կանգնած զինվորին խորհուրդ կտամ անմիջապես կատարել հրամանատարների պահանջներն ու հորդորները. բացի այն, որ մեծին լսողի ոտքը քարին չի առնի, դա նաև իրենց պարտականությունն է բանակում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: