ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելի և Թրամփի առաջին պաշտոնական հեռախոսազրույցը. ի՞նչ է քննարկվել

The Indian Express

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջինիս պաշտոնակալությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։  Զրույցը շարունակվել է 45 րոպե, հայտնում է DW–ն։

Մերկելի ու Թրամփի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է  Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ռուսաստանի հետ հարաբերությունները  ու հակամարտությունը Ուկրաինայում։

Զրուցակիցները շեշտել են ՆԱՏՕ-ի դերը խաղաղություն ու կայունություն պահպանելու հարցում։ Բացի այդ, Մերկելն ԱՄՆ նախագահին հրավիրել է G20 գագաթնաժողովին, որը 2017-ի հուլիսին կանցնի Համբուրգում։

ԱՄՆ առաջնորդը, իր հերթին մոտ ժամանակներս կանցլերին սպասում է Վաշինգթոնում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: