ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը սենատորներին մեղադրել է երրորդ աշխարհամարտ սանձնազերծելու մեջ

www.reddit.com

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է երկու հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին երրորդ համաշխարհային պատերազմ սանձնազերծելու փորձերի մեջ։ 

Թրամփի խոսքով՝ նախագահի նախկին թեկնածուների համատեղ հայտարարությունը մոլորություն է, և նրանք համոզիչ չեն միգրացիայի շուրջ իրենց խոսքում։ Մշտապես երրորդ համաշխարհային պատերազմ սկսել փորձելու փոխարեն այդ սենատորներն, ըստ Թրամփի, պետք է կենտրոնանան «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, ինչպես նաև ուշադրություն դարձնեն անօրինական միգրացիային և սահմանների անվտանգությանը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու սենատորները հայտարարություն էին հրապարակել, որում քննադատել էին միգրացիոն քաղաքականության խստացման Թրամփի հրամանը։ Նրանց կարծիքով՝ նախագահի հրամանը ստուգված չի եղել պատշաճ կերպով, քանի որ չի քննարկվել Պետդեպի, պաշտպանության և արդարադատության նախարարությունների հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: