ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռեքս Թիլերսոնը՝ ԱՄՆ նոր պետքարտուղարը, հայկական դպրոց է ֆինանսավորել

Esquire

Ռեքս Թիլերսոնի նշանակումը որպես ԱՄՆ պետքարտուղար՝ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, պատճառ դարձավ շատ բանավեճերի ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ներում: Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱՄՆ Սենատն առաջադրեց Exxon Mobil Corp ընկերության նախկին գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Եվ ահա երեկ` քվեարկության արդյունքում, այն վերջնականապես հաստատվեց:

Հիմնական թեմաները, որ քննարկվում են ԶԼՄ-ներում, Թիլերսոնի քաղաքական փորձի բացակայությունն է, նրա բիզնես շահերը, հայացքները կլիմայի փոփոխության և այլ խնդիրների շուրջ, նրա արտասահմանյան, գործարար կապերն այլ երկրների ղեկավարների հետ: Առավել շատ ընդգծվում են Թիլերսոնի կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, 2013 թ.-ին Պուտինն անգամ պարգևատրել է Թիլերսոնին Ռուսաստանի Բարեկամության շքանշանով: Ըստ նույն աղբյուրի՝ հայտնի գործարարին շատ մոտ է նաև Իգոր Սեչինը՝ ռուսական Ռոսնեֆտ պետական ​​նավթային ընկերության ղեկավարը, ով դե ֆակտո համարվում է երկրորդ ամենահզոր գործիչը Կրեմլում: Պարգևը հանձնվել է 2011 թ.-ին Exxon Mobil-ի և Rosneft-ի գործարքի արդյունքում, որի շրջանակներում ուսումնասիրվում էր ռուսական Արկտիկայի Կառա ծովը:

Թիլերսոնը եղել է Exxon Mobil-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը 2006-2016 թ.թ.: Նշենք, որ Exxon Mobil ամերիկյան նավթի և գազի կորպորացիան հանդիսանում է աշխարհում 8-րդ խոշորագույն ընկերությունն՝ իր եկամուտների ծավալով: Ստանալով քաղաքացիական ինժեների աստիճան Տեխասի համալսարանում՝ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը 1975 թ.-ին մուտք է գործում Exxon Mobil՝ որպես արտադրության ինժեներ՝ այնուհետև դառնալով դրա նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը:

Սակայն ամբողջական պատկեր ստանալու համար, թե ինչ անհատականություն է Ռեքս Թիլերսոնը, մենք չենք կարող սահմանափակվել վերը նշված տեղեկություններով: Օրինակ՝ բավական հետաքրքիր են նրա հետաքրքրությունները բիզնեսից և քաղաքականությունից դուրս:

Այս առումով հատկապես ուշագրավ է, որ Թիլերսոնն ամբողջ կյանքում սկաուտ է եղել (Boy Scout) և այսօր էլ նշում է Eagle Scout-ի իր կոչումը բոլոր ռեզյումեներում: Որպես կրտսեր սկաուտ՝ նա ստացել է ամենաբարձր պարգևներն առաջնորդի կարողությունների և մեծ նվիրման համար: Պատահական չէ, որ նրա հին ընկեր Ռեյ Հանթը՝ համանուն կորպորացիայի նախագահը, մի անգամ նշել է. «Որպեսզի հասկանանք Ռեքս Թիլերսոնին, պետք է հասկանանք, թե ինչ է սկաուտիզմը», – գրում է The Guardian-ը:

«Մասնավոր կայսրություն. Exxon Mobil և ամերիկյան ուժ» գրքում Սթիվ Քոլը գրում է, որ Թիլերսոնը Exxon-ում ստեղծել է կրծքանշանի նման արժեքային համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռում աշխատակիցներին մեդալներ վաստակել՝ իրենց հմտությունների համար, ինչպիսիք են թիմային աշխատանքն ու առաջնորդի կարողությունները: Բիզնեսում Ռեքսը հայտնի է իր անմիջականությամբ, ինչը ստիպում է իր որոշ գործընկերների երբեմն փաստել, որ չնայած իր հաջողությանն ու հարստությանը՝ Ռեքսը շարունակում է իր էությամբ տղա սկաուտ մնալ: Թիլերսոնը սովորաբար չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Մի անգամ Հանթսվիլի իր հին սկաուտական ​​զորամիավորումը, որտեղ Ռեքսն ավարտել էր միջնակարգ դպրոցը, որոշել է հատուկ արարողություն կազմակերպել ու պատվել Ռեքսին և նրա հորը (նրա հայրը ևս եղել է ակտիվորեն ներգրավված սկաուտական միջոցառումներին): Ի պատասխան հրավերի՝ Թիլերսոնը նշել է, որ դա «մի փոքր շատ կլինի», և որ ինքը չի ուզում լինել ուշադրության կենտրոնում», - հաղորդում է Dallas News-ը:

Հետաքրքիրն այն է, որ կան նաև մի շարք կապեր Թիլերսոնի, Exxon Mobil կորպորացիայի, հայերի ու հայ համայնքի միջև: Այս համատեքստում ուշագրավ է նշել, որ 2015 թ.-ին Exxon Mobil կորպորացիան դրամաշնորհ է տրամադրել ԱՄՆ-ում Հովնանյան հայկական դպրոցին՝ իրականացնելու հատուկ գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական նախագծեր: Նպատակն է եղել խթանել ուսանողների երևակայությունը նորարարական ոլորտում և դրական առաջընթաց ու փոփոխություն բերել նշված ոլորտներում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: