ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դատի հանձնախումբը մտահոգված է Թրամփի միգրացիոն քաղաքականությամբ

abcnews.go.com

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ ԱՄՆ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ։

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակում է մտահոգված մնալ հրամանագրի շուրջ զարգացող իրավիճակի առնչությամբ՝ ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով, փոխանցում է tert.am-ը:

Ինչպես նշում է Հայ դատի հանձնախումբը, այդ իրավական գործողության ամբողջ ազդեցությունն ԱՄՆ քաղաքացի չհանդիսացողների վրա դեռ պարզ չէ։ Հանձնախումբը նշել է, որ շարունակում է աշխատանքը համապատասխան կողմերի հետ՝ այդ թվում Կոնգրեսի և Սպիտակ տան, և մի շարք խորհուրդներ է տվել։

Հանձնախումբը խորհուրդ է տվել հայերին, որոնց բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մուտք գործելիս, կամ ում թույլ չեն տվել վերադառնալ ԱՄՆ՝ կապվել հանձնաժողովի հետ և պատրաստ լինել կիսվել որոշակի տեղեկատվությամբ։

Մինչև ավելի հստակ դառնա այդ սահմանափակումների ամբողջ իրավական մասշտաբը և բնույթը, Ամերիկայի Հայ դատի հանձախումբը խորհուրդ է տալիս Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից հայերին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն, խուսափել ԱՄՆ-ից դուրս գալուց, քանի որ նրանց կարող են թույլ չտալ վերադառնալ երկիր՝ անկախ իմիգրացիոն կարգավիճակից։

Հիշեցնենք, հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր է ստոագրել, որով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ է մտցնում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար՝ անկախ նրանց կարգավիճակից։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: