ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու՞ է Թրամփը դժգոհ ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներից

https://cont.ws

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լի է ՆԱՏՕ-ն բարեփոխելու պատրաստակամությամբ, մասնավորապես՝ կառույցի ներսում ռազմական ծախսերն արդարացիորեն բաշխելու ուղղությամբ:  Այս մասին գրում է Die Welt թերթը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Թրամփի ունեցած հեռախոսազրույցը:  

Պետք է նշել, որ Դոնալդ Թրամփը վերոնշյալ հեռախոսազրույցում բարձրացրել է այն հարցը, որը ԱՄՆ նախկին նախագահների օրոք ևս հնչեցվել են: Խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրների կողմից ոչ բավարար ռազմական հատկացումներին, ինչի արդյունքում  դաշինքի ներսում ռազմական ծախսերի 75%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին:

ՆԱՏՕ-ն՝ Հյուսիսատլատնյան դաշինքը, ռազմաքաղաքական համագործակցության ձևաչափ է, որը հիմնվել է 1949թ.: Դաշինքը ներառում է Եվրոպական երկրների մեծ մասը, ԱՄՆ ու Կանադան:

Մի շարք կարգավորումներին զուգահեռ, Դաշինքն ունի ֆինանսավորումը կարգավորող դրույթ: Մասնավորապես, ՆԱՏՕ անդամների ռազմական ծախսերը պետք է ՀՆԱ 2%-ից պակաս չլինեն: Չնայած այս դրույթին,  ՆԱՏՕ-ի եվրոպական 25 երկրներից միայն երեքն էին այն կատարում՝ Մեծ Բրիտանիան, Հունաստանն ու Էստոնիան:

Այսպես, 2013 թ. եվրոպական երկրների ռազմական ծախսերի միջին գումարը կազմել է ՀՆԱ 1,4%: Նման ցուցանիշը պայմանավորում են Եվրոպայում առաջացած ֆինանսատնտեսական ճգնաժամով:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի համախառն գումարում ԱՄՆ դերին, ապա 1995-2013թթ ընկած ժամանակահատվածում ռազմական ծախսերի այդ ցուցանիշը  59%-ից հասել է 72 %-ին:

2016թ. տվյալների համաձայն՝ ռազմական ծախսերի 2%-ի շեմը լրացրել են եվրոպական չորս երկրներ՝ Մեծ Բրիտանիան (60,3 մլրդ դոլար, ՀՆԱ 2.21 %), Լեհաստանը (9,3 մլրդ դոլար, ՀՆԱ 2%), Հունաստանը (4,5 մլրդ դոլար, ՀՆԱ 2.38%) և Էստոնիան (479 մլն դոլար, ՀՆԱ 2.16%):

Հատկանշանական է, որ ՆԱՏՕ  ռազմական ծախսերի 72% -ից ավելին՝ 918,3 մլրդ դոլարի չափով 2016թ-ին արվել է կրկին ԱՄՆ կողմից: Նշենք, որ այդ գումարը կազմել է ԱՄՆ ՀՆԱ-ի 3,61% և գերազանցել է նույն ժամանակահատվածի համար Պենտագոնի տարեկան բյուջեն, որը կազմում է 580,3 մլրդ դոլարը:

Պատահական չէ, որ ԱՄՆ նորընտիր ղեկավարի, ինչպես նաև նրան նախորդողների մոտ առաջացել է ծախսերի անհավասար բաշխումը լուծելու խնդիր:  Հարցարդումը կատարվում է հետևյալում՝ համարժե՞ք է ՆԱՏՕ-ի արդյունավետությունն ու դրա դիմաց միայն ԱՄՆ կողմից վճարված գումարի չափը:

Փաստացի այսօր Դոնալդ Թրամփը շեշտադրում է ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների ոչ բավարար կամ սիմվոլիկ աջակցություն ունենալու խնդիրը: Կհաջողվի՞ արդյոք ԱՄՆ վարչակազմին ստիպել ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին կատարել ստանձնած պարտավորությունները, ցույց կտա ժամանակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: