ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-բրիտանական 7 միլիարդ եվրո արժողությամբ համատեղ «TF-X» ռազմական ինքնաթիռը թռիչք կկատարի 2030-ին

Global Military Review

Բրիտանական «BAE Systems» ընկերությունը և ռազմատիեզերական արդյունաբերությամբ զբաղվող թուրքական «TUSAŞ» (Turkish Aerospace Industries) ընկերությունը նախօրեին ստորագրված պայմանագրի համաձայն համատեղ կզբաղվեն թուրքական «TF-X» ռազմական ինքնաթիռների արտադրությամբ:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «CNN Türk»-ին երկու պետությունների կողմից հովանավորվող պայմանագրի շրջանակներում թուրք և անգլիացի ինժեներներն ինքնաթիռի դիզայնի մշակմանն ու ընդհանուր կատարելագործմանն ուղղված աշխատանքներ կկատարեն, ինչպես նաև՝ միմյանց կօգնեն տեխնոլոգիական և տեխնիկական սպասարկման ոլորտում: Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումից հետո այս նախագիծն առաջին քայլն է երկու երկրների հարաբերություններում:

Պայմանագրի արժեքի վերաբերյալ տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են նշվում: Սակայն հայտնի է, որ նախագծի առաջին էտապի համար կառանձնացվի շուրջ 117 միլիոն եվրո: «HaberTürk»-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ մյուս փուլերի հետ մեկտեղ նախագծի ընդհանուր արժողությունը կկազմի շուրջ 7 միլիարդ եվրո: Արդյունքում Թուրքիայի զինված ուժերը կհամալրվեն 250 «TF-X» ինքնաթիռով:

Ենթադրաբար 20 տարի տևողությամբ նախագծի ավարտին Թուրքիան հնարավորություն կստանա վաճառելու սեփական արտադրության ռազմական ինքնաթիռները: Բացի այդ, Թուրքիան կունենա նաև «TF-X» ինքնաթիռների ծրագրային կոդերը և այդ ինքնաթիռների արտադրության մեջ մասնագիտացված ինժեներներ: Ինքնաթիռի առաջին նախատիպը պատրաստ կլինի 2023թ., իսկ առաջին թռիչքը կկատարվի  2030-ին:

Հիշեցնենք, որ կողմերի միջև ռազմարդյունաբերական համագործակցություն նախատեսող պայմանագիրը կնքվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ հունվարի 28-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: