ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպում կայանա, ես լավատես չեմ դրա բովանդակության հարցում. Կարեն Բեքարյան

Ադրբեջանը որևէ ցանկություն չունի իրականացնելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այդ պարագայում,  եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունենա, ես լավատես չեմ դրա բովանդակության հարցում: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ  ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Արդեն համոզվել ենք, որ ցանկացած հանդիպումից և բանակցություններից առաջ Ադրբեջանը սահմաններին որոշակի պռովոկացիաներ է իրականացնում: Սա արդեն ձեռագիր է: Պատահական չէ, որ մենք միշտ միջնորդների ուշադրությունը հրավիրում ենք նրա վրա, որ հայտարարությունների անհասցեականությունն Ադրբեջանն ընդունում է որպես խրախուսում և շարունակում է նույն կերպ առաջ շարժվել»,- նշել է Բեքարյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը՝ պատգամավորը նշել է, որ ավելի կարևոր է ոչ թե այն հանդիպումը կկայանա թե ոչ, այլ այն, թե հանդիպումն ինչ կտա: «Ինչ կտայի առումով, ես շատ մեծ կասկածներ ունեմ և բավական թերահավատ եմ: Բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների վերջին շրջանը հստակորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի իրականացնելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այս պարագայում բանակցային գործընթաց ասվածն ընդհանրապես դուրս է տրամաբանությունից»,- նշել է Բեքարյանը և հավելել. «Ինչպե՞ս կարելի է խոսել քաղաքական կարգավորման մասին, երբ կրակում են: Ինչպե՞ս կարելի է մտածել վստահության միջոցների մասին, երբ սպանում են: Եթե ուզում ես արդյունք ունենալ, թեժ բաղադրիչը պետք է հանված լինի և այնպես, որ հետագայում նման իրավիճակի առաջացումը հստակ ցույց տա՝ ով դա արեց»:  

Նա համարում է, որ եթե նույնիսկ այդ հանդիպումը տեղի ունենա, լավատեսության տեղիք չկա դրա բովանդակության հարցում:

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձին, որի արդյունքում կա մեկ գերեվարված զինվոր, պատգամավորը նշել է, որ հավանաբար միջնորդների կողմից կոչեր կհնչեն, բայց դժվար թե դրանք հասցեական լինեն:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն ուղղակիորեն հրաժարվում էր և անտեսում էր մեծ թվով կորուստները՝ փորձելով խուսափել դրանց իդենտիֆիկացիայի խնդրից և նրանց վերադարձի հետ կապված հարցեր լուծելուց: Ադրբեջանը մի կողմ է հրում սեփական զինվորների վերադարձի հարցը»,- շեշտել է պատգամավորեը:

Նա նշել է, որ ադրբեջանական իրականության մեջ զինվորի մոր ուղերձի հայտնվելը լրիվ պատահական էր և դրա ֆոնին Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հայտարարությունն ուղղակի ողբերգական պատկեր է ստեղծում:

Բեքարյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ համահարթեցման պահպանումն իր մեջ պարունակում է Ադրբեջանի այս ձեռագրի անուղղակի խրախուսում:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: