ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոտլանդացի պատգամավոր. Միացյալ Թագավորությունը հավասարների միություն է, մենք պարզապես նահանգ չենք (ԲԱՑԱՌԻԿ)

bbc.co.uk

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Եվրոպական խորհրդարանի Շոտլանդական ազգային կուսակցության ներկայացուցչի՝ Ալին Սմիթի հետ, ով նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է:

 

- Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Շոտլանդիայի համար Brexit-ից (խմբ. Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթաց) հետո: Արդյո՞ք անկախացման երկրորդ հանրաքվեն տեղի կունենա, և արդյո՞ք Brexit-ը փոխել է Շոտլանդիայի ժողովրդի մոտեցումները:

- Brexit-նիհարկե փոխել է դինամիկան: Այն ժամանակ շատ մարդիկ քվեարկեցին Մեծ Բրիտանիայում մնալու օգտին և ոչ անհիմն: Մեզ ասացին, որ Եվրոպական միության կազմում մնալու համար մենք պետք է շարունակենք մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:

Այժմ մենք քննարկում ենք բոլոր տարբերակները, և մեզ իրավունք ենք վերապահում նախաձեռնել երկրորդ հանրաքվե, երբ դա անհրաժեշտ կլինի: Սակայն մենք ակնկալում ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է լրջորեն մտածել այդ մասին:

- Ի՞նչ արտոնություններ պետք է Շոտլանդիան ստանա՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալով:

- Մենք նշում ենք ազատ տեղաշարժի իրավունքը, մենք մեծապես արժևորում ենք մայրցամաքում ապրող 5 հարյուր միլիոն մարդկանց ապրելու, սովորելու, ճամփորդելու իրավունքը: Կա նաև Եվրոյի արժույթի հարցը: Բոլոր այդ իրավունքներն այժմ հարցականի տակ են:

 - Ինչպե՞ս եք տեսնում Շոտլանդիայի և ԵՄ-ի միջև հետագա հարաբերությունները Brexit-ից հետո:

- Դժվար է ասել: Դա կախված է նրանից, թե ինչ կբանակցեն ի վերջո կողմերը և ինչ կարգավորում կտան այդ խնդրին: Այն պետք է լինի ի շահ բոլոր 27 անդամ պետությունների: Շոտլանդիան մտադիր չէ լռել այս գործընթացում, բայց մենք ունենք նաև երկխոսություն Լոնդոնի հետ, որը պետք է շարունակել: Մենք պետք է լուծումներ գտնենք այս հարցին:

- Շոտլանդիան մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր դժգոհությունը, Brexit-ի շուրջ բանակցություններում իր ներգրավվածության մակարդակի վերաբերյալ: Որո՞նք են այդ դժգոհության հիմնական պատճառները:

- 2014 թվականին Շոտլանդիայի ժողովուրդը հնարավորություն է ունեցել դառնալ անկախ պետություն: Մարդկանց 45 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը, իսկ 55 տոկոսը ցանկացել է մնալ Մեծ Բրիտանիայում: Դա էլ այն պատճառով, որ մի շարք խոստումներ էին տրվել, թե մենք այդպիսով կմնանք նաև ԵՄ կազմում, ուժեղ արժույթ կունենանք, տնտեսապես կբարգավաճենք, ինչպես նաև, այն մասին որ Մեծ Բրիտանիան «հավասարների միություն» է: Մենք պարզապես մի նահանգ չենք, մենք հին ազգ ենք և ինքներս մեզ հավասար գործընկեր ենք համարում Միացյալ Թագավորությունում:

Այսպիսով մենք ցանկանում ենք տեսնել մեր հստակ ներգրավվածությունը Brexit-ի հարցում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Մենք ուզում ենք տեսնել, որ Անգլիան պատշաճ կերպով հաշվի է առնում Շոտլանդիայի կարիքները ևս:

 - Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կունենա այս գործընթացը Մեծ Բրիտանիայի այլ հատվածներում՝ հատկապես Հյուսիսային Իռլանդիայիում:

- Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ Մեծ Բրիտանիայում, ամբողջ ԵՄ-ում, ինչպես նաև Իռլանդիայիում (և՛ Հյուսիսային, և՛ Հարավային, որոնք ունեն լարված հարաբերություններ): Բայց մեր քաղաքականությունը միայն մեր քաղաքականությունն է, և մենք իրավունք ունենք անելու այն, ինչ պետք է անենք՝ լավագույնս ծառայելու Շոտլանդիայի ժողովրդի շահերին: Ես ինքս միշտ ուզում եմ օգնել Հյուսիսային Իռլանդիայի, ողջ Մեծ Բրիտանիայի մարդկանց, բայց իմ առաջնային խնդիրը Շոտլանդիան է, և ես ծառայում եմ Շոտլանդիայի ժողովրդին:

- Ի՞նչ եք կարծում՝ Շոտլանդիայի ժողովուրդն իրեն ավելի շատ նույնականացնում է Մեծ Բրիտանիայի՞, թե՞ Եվրամիության հետ: 

- Դա կախված է նրանից, թե ում եք դա հարցնում, և հաճախ կախված է նրանից, թե երբ եք դա հարցնում: Մենք լավ ենք զգում մեր տարբեր ինքնություններով՝ շոտլանդական, բրիտանական, եվրոպական. դրանք բոլորը գոյություն ունեն միաժամանակ: Լինելով Շոտլանդիայում՝ մենք պրագմատիկ մոտեցում ունենք ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Եվրամիության հետ մեր հարաբերությունների հանդեպ: Այնպես որ, հարցն այն է, թե ո՞վ ավելի լավ կարող է աշխատել մեր հասարակության, մեր տնտեսության, մեր ժողովրդի համար: Դա շատ ավելի մոտ է պրագմատիկ գնահատմանը՝ ի՞նչն է լավագույն կերպով համընկնում մեր շահերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: