ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երբ վերականգնվի ԽՍՀՄ-ը, չի լինի ո՛չ Ղարաբաղ, ո՛չ Ադրբեջան․ Ժիրինովսկի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Life.ru

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել «Ցարգրադ» հեռուստաալիքին, որի ժամանակ հայտարարել է նախկին ԽՍՀՄ-ի սահմանները վերականգնելու անհրաժեշտության մասին։ 

«Անհրաժեշտ է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ի սահմանները՝ Ռուսաստանի գլխավորությամբ»,- նշել է նա՝ հավելելով, թե բոլոր պետությունները «երազում են վերադառնալ»։

«Հենց Ամերիկան նրանց դուրս թողի իր ազդեցության գոտուց, նրանք կխնդրեն։ Նրանք երազում են վերադառնալ։ Խորհրդային միության օրոք նրանք ավելի լավ էին ապրում․․․ խորհրդային կոմունիստները կերակրում էին նրանց: Այնտեղ աղքատություն չկար, հիմա համատարած աղքատություն է։ Մենք պարզապես կվերականգնենք սահմանները, մանավանդ որ դրանք անօրինական կերպով են խախտվել»,-ասել է Ժիրինովսկին։

Ըստ Պետդումայի պատգամավորի՝ իրերի նման դասավորության դեպքում կլուծվի նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրանք չեն լուծի Ղարաբաղի խնդիրը։ Կլինի Հայաստան-Ադրբեջան հավերժական պատերազմ»,- հայտարարում է քաղաքական գործիչը։

Հարցին, թե մինչև «մենք նրանք չվերցնենք», Ժիրինովսկին հավելում է.«Հենց վերցնենք, չի լինի ո՛չ Ղարաբաղ, ո՛չ Ադրբեջան։ Կա Բաքվի նահանգ և Երևանի նահանգ, Թիֆլիսի նահանգ, Քութայիսի նահանգ, ինչպես ցարի ժամանակ։ Ահա և վերջ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: