ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանցի գործարարը Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել

2do2go

 Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», վրաստանցի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել: Այդ մասին հայտարարել է հենց գործարարը:

Ըստ Չկոնիայի՝ McDonald's Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonald's-ի գործընկեր, ուստի հնարավորություն ունի պայմանագրի հիման վրա մուտք գործել երկիր, որտեղ այդ ցանցը չի գործում:

Փետրվարի 7-ին Հայաստան կայցելի McDonald's Georgia-ի պատվիրակությունը: Այցի շրջանակում կորոշվի, թե որտեղ է կառուցվելու ռեստորանը:

«Միայն արտոնագիր ստանալը չի նշանակում, որ McDonald's Georgia-ն արդեն կառուցված է, այժմ մեզ շատ ավելի լուրջ աշխատանք է սպասում: Անհրաժեշտ է իրավաբանական հարցերը լուծել»,-նշել է գործարարը:

Ըստ նրա՝ 2017-ին ռեստորանի շինարարությունը Երևանում անպայման կսկսվի: Սկզբնական փուլում նախատեսվում է բացել 3-4 ռեստորան: Մեկ օբյեկտի բացումը մոտ 2.5-3 մլն եվրո ներդրում է պահանջում:

Նշենք, որ Վրաստանում McDonald's Georgia-ի առաջին ռեստորանը բացվել է 1999-ին: Այժմ ցանցը ներկայացված է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Քութաիսիում, Բաթումում և Զուգդիդիում: Նոր մասնաճյուղ է բացվել նաև Ռուսթավիում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: