ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակում է տեղի ունեցել

Ermenihaber.am

«Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին շուրջ 8 հոգանոց մի խումբ կարմիր և սև ներկերով լցված բազմաթիվ շշեր է նետել Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի ուղղությամբ, փոխանցում է Ermenihaber-ը:

Աղբյուրի հավաստմամբ՝ ցուցարարներն ահաբեկչական խմբավորում համարվող «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն -ճակատին»  (DHKP/C) աջակցող թռուցիկներ են տարածել հյուպատոսարանի փողոցում և կարգախոսներ հնչեցնելով դիմել փախուստի: Ոստիկանությունը դեպքի առթիվ  հետաքննություն է սկսել:

«Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատը» ձևավորվել է 1994թ., կուսակցության հիմքում մարքսիզմ -լենինիզմի գաղափարախոսությունն է: Կուսակցությունը պատասխանատու է քաղաքական գործունեության համար, իսկ «ճակատը»՝ ռազմական կազմավորումների ու զինված գործողությունների: DHKP/C-ն ներառված է  Թուրքիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Եվրամիության՝ ահաբեկչական խմբավորումների ցուցակներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: