ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռումինա. ինչո՞ւ են հազարավոր ցուցարարներ պահանջում կառավարության հրաժարականը

AP

Մոտ 400 հազար քաղաքացի դուրս է եկել Ռումինիայի փողոցներ։ Հակակառավարական ցույցերը շարունակվում են 6-րդ օրը՝ չնայած այն բանին, որ կառավարությունը չեղարկել է Քրեական օրենսգրքի ուղղումները, որոնց պատճառով էլ սկսվել են զանգվածային հուզումները։ Նշենք, որ այս ցույցերը վերջին 25 տարում ամենամասշտաբայինն են։

Նշենք, որ ռումինական իշխանություններն որոշում էին կայացրել կոռուպցիայի համար քրեական պատասխանատվությունից ազատել այն պաշտոնյաներին, որոնք 200 հազար լեյից (47,5 հազար դոլար) փոքր կաշառք են ստացել: Բացի այդ, իշխանությունները մտադիր էին կոռուպցիայի համար 5 տարուց պակաս ազատազրկման դատապարտված պաշտոնյաներին համաներում շնորհել:

Ռումինիայի իշխանությունները կոռուպցիայի համար պատժի մեղմացման վերաբերյալ այս որոշումը բացատրում էին բանտերում տեղ չլինելով, սակայն ցուցարարները վստահ են, որ դրա միջոցով փորձ է արվում ազատ արձակել ազդեցիկ քաղաքական գործիչների: Նույնիսկ որոշման չեղարկումից հետո ցուցարարները հաստատում են, որ չեն վստահում կառավարությանը և պահանջում են նրա հրաժարականը։ Նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի արդեն փետրվարի  10-ին՝ պաշտպանելով կոռուպցիայի մեջ մեղադրվող մի շարք քաղաքական գործիչների: Մասնավորապես ենթադրվում էր, որ համաներման արժանացածների շարքում կարող էր հայտնվել Ռումինիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լիվիու Դրագնյան, ով ազատազրկման է ենթարկվել ընտրությունների ժամանակ քվեներ կեղծելու համար, ինչպես նաև մեդիամագնատ Դան Վոյկուլեսկուն, ով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ փողեր լվալու մեղադրանքով:

Նշենք, որ ցույցերի արդյունքում արդեն հրաժարական են տվել Ռումինայի բիզնեսի և առևտրի, ինչպես նաև արդարադատության նախարարները: Ռումինիայի վարչապետ Սորին Գրինդյանուն իր հերթին տեղի հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ։

Միևնույն ժամանակ ռումինացի փորձագետները կարծում են, որ ցուցարարները այդքան համառ չեն գտնվի՝ իշխանությունը տապալելու համար, քանի որ խաղաղ բնույթ ունեցող բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում են երիտասարդներ, ովքեր «պատրաստ չեն կռվելու հանուն կառավարության հրաժարականի»: Բացի այդ,  ցուցարարների հիմնական մասը շուտով ստիպված կլինի վերադառնալ աշխատանքի՝ վախենալով այն կորցնելուց:

Ավելացնենք, որ արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան, ավելի վաղ մտահոգություն էին հայտնել այս օրենքի կապակցությամբ՝ մտավախություն հայտնելով, որ այն կարող է խափանել ԵՄ և ՆԱՏՕ շրջանակներում այդ երկրի հետ ունեցած համագործակցությունը: Իր խոսքն է ասել նաև Բրյուսելը:  Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ռումինիայում կոռուպցիայի մակարդակը ամենաբարձրերից է ԵՄ-ում՝ Եվրահանձնաժողովը կոչ է արել չշեղվել կոռուպցիայի դեմ պայքարի ուղուց:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: