ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արցախի ձայներ» համերգով հանդես կգան Իրանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Artsakhpress.am

«Արցախի ձայներ» երաժշտական համույթը փետրվարի 8-ից համերգային ծրագրով հանդես կգա Իրանի Իսլամական հանրապետությունում:Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, այս մասին տեղեկացրել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով, անցած տարին համույթի համար եղել է ձեռքբերումների տարի: Հիշեցնենք, որ «Մանկական Նոր ալիք-2016» մրցույթում համույթի անդամ Միքայել Գրիգորյանը (Միշան) մասնակցել և գրավել է մրցանակային երկրորդ հորիզոնականը: 

Խոսելով այս տարվա անելիքների ու ծրագրերի մասին Քոչարյանը նշել է, որ հյուրախաղերի հրավերներ ունեն Մոսկվայից, Արգենտինայից, Բրազիլիայից:

««Նոր ալիք 2017» մանկական մրցույթին ենք նախապատրաստվում: Ծրագրեր ունենք խմբային և անհատական, հիմնականում հայկական, նոր երգերի տեսահոլովակների նկարահանումներ իրականացնելու: Պատրաստվում ենք նաև մայիսի 9-ի համերգային ծրագրերին»,- մանրամասնել է Քոչարյանը:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: