ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշինը դառնալու է Ադրբեջանի գլխացավանքը. միջազգային իրավունքի մասնագետ (ԲԱՑԱՌԻԿ)

tert.am

Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է Լապշինին արտահանձնելու վերաբերյալ որոշման օրինականությունը։ Փետրվարի 7-ին հայտնի բլոգերն արտահանձնվեց Ադրբեջանին: Այս որոշման իրավական կողմի մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ:

- Պարոն Ղազարյան, Լապշինի արտահանձնումն արդյո՞ք համապատասխանում է միջազգային իրավունքնի նորմերին:

- Ո՛չ, Լապշինի արտահանձնումը չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: Այն չի կատարվել քրեական հետապնդման նպատակով: Նա քաղբանտարկյալ է, այսինքն՝ արտահանձնումն իրականում հետապնդում է քաղաքական նպատակներ: Այս առումով արտահանձնումն արդեն իսկ հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Ուշադրություն դարձրեք, որ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել, քանի որ Ինտերպոլը դա թույլ չէր տա:

Լապշինը հանցագործություն չի կատարել: Նրա արտահայտվելու ազատությունը մեկնաբանել որպես ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության վրա օրինական չէ: Նման անորոշ կերպով քրեական իրավունքը չի կարելի մեկնաբանել: Դա նշանակում է, որ պոտենցիալ յուրաքանչյուր ոք, ով քննադատի Ադրբեջանի իշխանություններին կամ մուտք գործի Ղարաբաղ համարվո՞ւմ է, որ կատարել է հանցագործություն: Դա զուրկ է օբյեկտիվ հիմքերից և տրամաբանությունից:

- Միջազգային իրավունքի տեսանկյունից ինչ-որ լծակներ կա՞ն գործի հետագա ընթացքի վրա ազդելու համար:

- Կարելի է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե: Այդ մարմիններ առաջին հերթին կարող են դիմել բլոգերի ընտանիքի անդամները: Սակայն սրանք իրավական գործընթացներ են, պետք է լինեն նաև քաղաքական գործընթացներ, քանի որ Լապշինը քաղբանտարկյալ է: Արտահանձնման նպատակն այն չէ, ինչ գրված է թղթի վրա:

- Արցախի հետ երբևէ առնչված կամ առնչվող մարդկանց նկատմամբ Ադրբեջանի քայլերն արդյո՞ք կարող ենք բնորոշել որպես հայատյացության դրսևորում:

- Դրանց հիմքում ընկած է ռասիզմը և հայատյացությունը: Լապշինը դառնալու է Ադրբեջանի գլխացավանքը: Ներքին լսարանի համար Լապշինի գործը դիվիդենտներ է բերում, բայց դրսում այն դառնալու է Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումները մեծացնելու ևս մեկ թեմա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: