ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու. Ժիրինովսկի

Kursktv.ru

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը, փոխանցում է ИА REGNUM-ը:

«Բելառուսը համաձայնություն է տվել Լապշինին Ադրբեջանին արտահանձնել, այնտեղ նրան 8 տարվա ազատազրկում է սպառնում, նա այցելել է Ղարաբաղ: Դա ուղղակի հիմարություն է, նա իրավունք ունի լինել այնտեղ, որտեղ համարում է, որ պետք է: Ղարաբաղը չկարգավորված հարց է, նա Ռուսաստանի քաղաքացի է», - նշել է քաղաքական գործիչը:

«Ահա ձեզ եղբայրական հանրապետություն, եղբայրական ժողովուրդ: Ուկրաինան համաձայնություն չի տվել, այնինչ Լապշինը երեք անձնագիր ունի՝ Ուկրաինայի, Իսրայելի և Ռուսաստանի, միայն Բելառուսն է տվել: Ինչի՞ն է պետք: Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու, պարտիզան Լուկաշենկոն մեծ հաջողության է հասել», - հեգնում է Ժիրինովսկին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: