ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որպես ՀԱՊԿ անդամ՝ Բելառուսի նման վարքագիծը վնասում է անվտանգությանը. Վահրամ Բաղդասարյան

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, հայտարարել է, որ պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Պատգամավորը Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների պարզ ոտնահարում է որակել: Նա հավելել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայկական կողմը Բելառուսի կողմից նկատում է կողմնակալ վերաբերմունք, որի պատճառներն ակնհայտ են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Տեղի է ունեցել պարզ գործարք՝ պարզ, մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին, և բնականաբար պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ երկրի անդամի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ։ Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեր դիրքորոշումը սա է», - հայտարարել է Բաղդասարյանը:

Նրա առաջարկին սատարել է միանգամից մի քանի պատգամավոր, որոնք նշել են, որ Բելառուսի նման վարքագիծը որպես ՀԱՊԿ անդամի վնասում է անվտանգությանը:

Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել,է, որ Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: