ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թալեաթ փաշայի շրջաբերականը՝ հայերի կրոնափոխության հանգամանքների վերաբերյալ

Armenian genocide centennial

Akunq.net կայքը հրապարակել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի շրջաբերականը, որից պարզ է դառնում որոշ մանրամասներ հայերի կրոնափոխության հանգամանքների վերաբերյալ:

Ինչպես հայտնի է՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կրոնափոխված հայերին որոշ ժամանակ, մասնավորապես մինչև 1915 թ. հուլիսի 1-ը, թույլ են տվել, դավանափոխ լինելու դեպքում, զերծ մնալ տեղահանությունից, սակայն հուլիսի 1-ից մինչև նույն տարվա նոյեմբերի 4-ն արգելվել է հավատափոխ հայերի համար նման բացառություն անելը:

Սույն փաստաթուղթն իր մեջ պարունակում է 1915 թ. նոյեմբերի 4-ին Թալեաթի կողմից Օսմանյան կայսրության բոլոր նահանգապետերին ուղարկված օսմաներեն հեռագրի պատճենը և դրա արևմտահայերեն թարգմանությունը: Սույն փաստաթղթից պարզ է դառնում, որ վերստին թույլ տրված կրոնափոխությունը ոչ բոլորին է վերաբերում և կարգավորվում է` ըստ որոշ սկզբունքների:

Այս կարևոր փաստաթուղթն արխիվում հայտնաբերել, թարգմանել և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին է տրամադրել ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: