ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային նոր ուղիներ կարող են ստեղծվել

ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում կայացած հանդիպումն ավարտվել է կարևոր առաջխաղացմամբ: Որոշվել է կյանքի կոչել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որը ստորագրվել է դեռևս 2011-ին: Այն թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ «դա լուրջ առաջընթաց է գործնական ոլորտում»: Ինչպես հայտնում է PanArmenian-ը, այս մասին գրում է «Կոմերսանտը»:

«Մենք որոշել ենք Կարասինի հետ առաջ շարժվել փոքր քայլերով»,-պարզաբանել է Աբաշիձեն հանդիպման ավարտին:

Վերոնշյալ պայմանագիրը ձևակերպվել է ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցության բարդ շրջանում, երբ Օբամայի հետ հանդիպումից հետո Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանեց ՌԴ-ի անդամակցության վետոն այն պայմանով, որ Աբխազիայով և Հարավային Օսիայով կանցնեն ՌԴ-ից դեպի Վրաստան առևտրային միջանցքները, իսկ կողմերը միջազգային միջնորդներ կհրավիրեն հսկելու համար բեռնափոխադրումների հոսքն ու մակնշումը:

Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:

Ըստ Մոսկվայի և Թբիլիսիի պայմանավորվածության, մաքսակետերի օպերատորի դերը կստանձնի շվեյցարական SGS ընկերությունը: Շվեյցարիայի իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն Մոսկվա և Թբիլիսի մարտի վերջում` քննարկելու համար դեռ չլուծված հարցերը: Երբ որոշվի մաքսակետերի տեղակայման վայրը, ՌԴ-ն ու Վրաստանը պատրաստ կլինեն ստորագրել համաձայնագիրը SGS-ի հետ:

Կարասինը նշել է, որ Պրահայում խոսվել է նաև Վերին Լարսի մերձակա ուղիների արդիականացման մասին, «որպեսզի ռուս-վրացական ուղղությամբ հնարավոր լինի ավելացնել բեռնատար ու ուղևորատար մեքենաների հոսքը»: Նա հավելել է. «Մենք պատրաստ ենք գնալ որոշակի ծախսերի»:

Կարասինն ասել է, որ համաձայնագրում շահագրգռված են ոչ միայն ՌԴ-ն ու Վրաստանը, այլ նաև Հայաստանը: «Հենց որ լուծենք բոլոր մնացած հարցերը, անհապաղ կսկսենք իրականացնել դա: Մնում է անել վերջին, ամենադժվար քայլը»,-ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: