ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպիտակ տունը հետաքննում է Թրամփի հեռախոսազրույցների մանրամասների արտահոսքը

Ron Edmonds/AP

ԱՄՆ վարչակազմը քննում է, թե ինչպես են մամուլում տեղեկություններ հայտնվում Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների մասին այլ երկրների ղեկավարների հետ, գրում է The Hill-ը:

«Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, այն տագնապալի է», - ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Նրա խոսքերով «արտահոսքը որոշ դեպքերում գործող կանոնների ու օրենքների ակնհայտ խախտում է»:

Ավելի  վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Թրամփն անհաջող է անվանել Հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ՀՍԿ-3 պայմանագիրը: Ճեպազրույցի ժամանակ Սփայսերը հրաժարվել էր քննարկել թեման` նշելով, որ դա մասնավոր զրույց է եղել:

Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը կոշտ է խոսել Ավստրալիայի վարչապետի և Մեքսիկայի նախագահի հետ: 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: