ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշինի արտահանձման հայցը ՄԻԵԴ-ում

Change.org

Բաքվին արջի ծառայություն մատուցած, պրո-ադրբեջանական կեցվածք ստանձնած Բելառուսի կողմից բլոգեր Լապշինի արտահանձնումը մեծ իրարանցում է առաջացրել: Լապշինը մեղադրվում է երկու հանցավոր արարքի համար. նախևառաջ, պետական կարգը տապալելու կոչերի համար, որոնք Ադրբեջանը  դիտարկում է իր երկրի տարածքային ամբողջականության դեմ, և երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար, որը Ադրբեջանը դիտարկում է որպես իր տարածքի սահմանների ապօրինի հատում:

Սակայն, Լապշինի արտահանձնումը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի նորմերին, այլև Ադրբեջանի և Բելառուսի օրենսդրությանը, որոնցում հստակ ամրագրված է խոսքի ազատության, կարծիքի արտահայտման և ազատ տեղաշարժի իրավունքը:

Լապշինին Բաքվին արտահանձնելու դեմ հայցով Հայաստանի փաստաբանական պալատը, ամենայն հավանականությամբ, կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թե ինչպիսի արձագանք են ստանում նմանատիպ գործերը ՄԻԵԴ-ի կողմից, հարկ է անդրադառնալ եվրոպական դատարանի կողմից օտարերկրյա քաղաքացիների արտահանձման դեպքերի դիտարկմանը:

Շատ մեծ աղմուկ հանած «Սերինը մեծ Բրիտանիայի դեմ» գործը № 14038/88 հենց այդ դեպքերից մեկն է: Այս գործի այդչափ աղմկահարույց լինելը պայմանավորված  էր ՄԻԵԴ-ի վերջնական վճռի (7 հուլիսի, 1989թ)  բովանդակությամբ:  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց հետևյալը. մեղադրյալին՝ իր կնոջ ծնողներին սպանելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով ԱՄՆ արտահանձնելու դեպքում տեղի կունենա Յենս Սերինգի իրավունքների խախտում, որը հակասում  է  ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային:

Ի պատասխան ՄԻԵԴ-ի վճռին, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնեցին իրենց վրդովմունքը, ասելով որ իրավաչափ չէ պնդել, որ  մեղադրյալին արտահանձնելով՝ արտահանձնող երկիրը  մեղադրյալին ենթարկում  է դաժան խոշտանգումների:  Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնեց իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ  ՄԻԵԴ-ի որոշումը համարվում է միջամտություն  օրտարերկրա պետության, այս դեպքում՝ ԱՄՆ ներքին գործերին, որը Կոնվենցիայի մասնակից չէ:

Իր հերթին ՄԻԵԴ-ը փաստեց, որ օտարերկրյա քաղաքացուն արտահանձնելու համար պետությունը պատասխանատվություն է կրում անկախ այն հանգամանքից՝ թե արդյո՞ք արտահանձնում պահանջող երկիրը Կոնվենցիայի անդամ է, թե ոչ: Եվ դա հատկապես այն պարագայում, երբ առկա են հստակ փաստեր, որ արտահանձնելու դեպքում մեղադրյալը կենթարկվի դաժան խոշտանգումների: Այս պարագայում խոսքը մահապատժի մասին էր, որը դեռ գործում էր ԱՄՆ-ում:

 Մեկ այլ նման գործ էր («Էրգաշևը Ռուսաստանի դեմ», № 12106/09 ) ներկայացված մարդու իրավունքների եվրոպական դատարան 2009 թվականին: Այս գործի շրջանակներում Էրգաշևը մեղադրվում էր Ուզբեկստանում արգելված կրոնական գործունեություն իրականացնելու համար: Արդարադատությունից խուսափելու նպատակով Էրգաշևը տեղափոխվել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ և կալանավորվել էր:

Այս գործի առնչությամբ ՄԻԵԴ-ը 2011 թվականին  վճռել էր, որ Ռուսաստանի կողմից Ուզբեկիստանի քաղաքացի Ուրինբոյ Էրգաշևի արտահանձնումը  կհանգեցնի նրա իսկ իրավունքների ոտնահարմանը (անմարդկային վերաբերմունք, դաժան խոշտանգումներ), ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Բացի այդ ՄԻԵԴ-ի եզրակացությամբ,  համաձայն ռուսական օրենսդրությանը՝ Էրգաշևին արտահանձնելու նպատակով կալանքի տակ պահելը չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին: ՄԻԵԴ-ի կողմից այն որակվել է՝  որպես ոչ հստակ, անկանխատեսելի և կամայական:

Ինչպես տեսնում եք վերը նշվածից, այս անձանց դեմ առաջադրվող մեղադրանքները շոշափելի են և հստակ, ինչը չենք կարող ասել Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար: Անգամ ծանրագույն մեղադրանքների առկայության պայմաններում ՄԻԵԴ-ը միանշանակ չի գնահատել օտարերկյա քաղաքացիների արտահանձնումը:

Ինչ ընթացք և զարգացումներ կլինեն՝ հայտնի չէ, սակայն հարկ է նշել, որ միջազգային հանրությունը, հատկապես՝ ժողովրդավարական և մարդկային բարձր արժեքներ կրող Արևմուտքը պետք է արթանանա երկարատև քնից, և ընդունի հապճեպ կանխարգելող և պատճող մեխանիզմներ միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն ոտնահարող Բելառուսի և Ադրբեջանի նկատմամբ: Հակառակ դեպքում՝ կարող ենք փաստել, որ Արևմտյան ժողովրդավարական համակարգը սպառել է իրեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: