ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում բնակվող երբեմնի ծպտյալ հայը ցանկանում է 30 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում

WomenNet.am

Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքը 2015 թվականի թուրք-քրդական բախումների պատճառով լուրջ վնասներ է կրել, բնակիչներից  շատերն արտագաղթել են:

Տիգրանակերտի հայ գործարար Մեհմեդ Տեմիրը նույնպես ժամանակին լքել է քաղաքը՝ բնակություն հաստատելով Պոլսում: Նրա խոսքով՝  արևելյան շրջաններում  (Արևմտյան Հայաստանի տարածքը) նույնիսկ ապրելու տարրական պայմաններ չկան:

Yerakouyn-ին տված հարցազրույցի ժամանակ 52 տարեկան Մեհմեդը նշել է, որ իր նախնիները հրաշքով փրկվել են Ցեղասպանության ժամանակ, հետո երկար տարիներ քրդական անունով են ապրել: Թեև մինչ այսօր իր հայ լինելու մասին հրապարակավ չի խոսում, սակայն շրջապատում բոլորը գիտեն Տեմիրներու գերդաստանի ծագման մասին` Տեմիրճեաններ:

Երբեմնի ծպտյալ հայրենակիցը երեք անգամ Հայաստան է այցելել: Այցի ընթացքում հանդիպել է պետական ու հասարակական տարբեր գործիչների հետ:

Զրույցի ընթացքում Մեհմեդը նշել է,որ ցանկություն ունի Հայաստանում մեծ ներդրումներ կատարել հատկապես թեթև արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու գործում:

«Թուրքիայի մեջ խոսք չկա զարգացած տնտեսության մասին, քանի որ քաղաքների մեջ կան մի քանի մեծ գործարաններ, որոնք ապահովում են երկրի ամբողջ արտադրությունը: Եթե Թուրքիայի համար մի քանի միլիոն դոլարը փոքր թիվ է գործարարության մեջ, ապա Հայաստանի պես փոքր շուկա ունեցող պետության համար, կարծում եմ, 30 միլիոն դոլարը գրավիչ կարող է լինել», - ընդգծել է նա:

Նա մտադիր է Հայաստանում մետաքսե և պլաստիկ ապրանքների արտադրությունով զբաղվել: «Այդ ապրանքների արտադրությամբ Թուրքիան և Իրանը հսկաներ են: Պահանջված  գործ է, հետևաբար ինչո՞ւ Հայաստանը ևս չմիանա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ իրեն օգնություն պետք չէ, միայն աշխատելու, գումարը բերելու, գործարանները հիմնելու և վերջապես` աշխատանքը սկսելու հնարավորություն տան: Նա նույնիսկ հարկային արտոնությունների կարիք չունի, քանի որ արտադրանքն արտահանելու պայմանավորվածություններ ունի եվրոպական շուկաներում, իսկ Եվրասիական տնտեսական միությունն իր հերթին օժանդակություն ցույց կտա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: