ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր առաջնորդը հրաժարական է տվել Արամ Աթեշյանի ցուցաբերած պահվածքի պատճառով

AgaClip

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը իր հրաժարականի մասին գրավոր հայտարարություն է տարածել, որում նշել է, թե այդ քայլին է գնում Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արք․ Արամ Աթեշյանի ցուցաբերած պահվածքի պատճառով։

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին, եպիսկոպոս Սահակ Մաշալյանն իր հայտարարության մեջ մեղադրել է արք․ Արամ Աթեշյանին՝ ժամանակին պատրիարքի տեղապահի ընտրությունը արգելելու, ինչպես նաև այս տարվա Սուրբ Ծնունդին հավատացյալներին տված խոստումը դրժելու մեջ։ Մաշալյանը շեշտել է, թե արք, Աթեշյանը խոստացել էր պատրիարքի ընտրությունների համար դիմել նահանգապետարան, սակայն վերջին պահին ասում է, որ չի դիմելու, քանի որ հայ համայնքից Պետրոս Շիրինօղլուին Էրդողանն ասել է, թե պետք է սպասել հանրաքվեի ընտրություններից հետո։

Եպիոսկոպոս Մաշալյանը հիշեցրել է, որ հայ եկեղեցու 1717 տարվա պատմության մեջ երբեք այսքան երկար ժամանակ առանց պատրիարք կամ առանց կաթողիկոս ժամանակշրջան չի եղել, իսկ այս պահին արք․ Արամ Աթեշյանի պատճառով այդ ամենը տեղի է ունենում։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: