ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք հոգևորականներն Ավստրիայի մզկիթներում լրտեսությամբ են զբաղված. ավստրիացի պատգամավոր

businessturkeytoday.com

Ավստրիայի ընդդիմադիր «Կանաչների» կուսակցության անդամ Պետեր Փիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները լրտեսություն են անում Թուրքիայի համար: 
 

Ըստ թուրքական  «Diken» պարբերականի` Փիլցը մասնավորապես նշել է, որ Գերմանիայում գործող «Եվրոպայի թուրքական իսլամական միությունը» (ATIB), համագործակցելով Վիեննայում Թուրքիայի դեսպանատան հետ, եվրոպական տարբեր երկրներում (այդ թվում նաև Ավստրիայում)  ապրող թուրք իմամների միջոցով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի համար տեղեկություններ է հավաքում` գյուլենական համայնքի, ինչպես  նաև այդ երկրներում ապրող քրդերի և թուրք ընդդիմադիր լրագրողների  մասին,  փոխանցում է Ermenihaber-ը:
 
Թուրքիայի արտգործնախարարությունը, ինչպես նաև վերոնշյալ միությունը հերքել են Փիլցի առաջ քաշած մեղադրանքները, նշելով, որ նման մեղադրանքներն էլ ավելի են սրում առանց այդ էլ լարված թուրք-ավտրիական հարաբերությունները: 
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ վերոնշյալ հարցով ուսումնասիրություններ կարվեն: Նշվում է նաև , որ այդ միությունը նմանատիպ գործունեւություն է ծավալում 38 երկրում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: