ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց». միջազգային կոնֆերանս` Երևանում

Երևանում մենարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում են հայաստանյան և օտարերկրյա փորձագետներ: Կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը:
«Պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները հանրությանը իրազեկելու այդ իրադարձությունների մասին։ Ցույց տանք իրական պատկերը։  Ապացուցենք, որ այլընտրանք  գոյություն չէր կարող ունենալ և չուներ, քան Ադղամի ուղղությամբ ռազմական օպերացիան էր»,- իր ողջույնի խոսքում նշել է Կենտրոնի տնօրան Արա Սաղաթելյանը: Նա տեղեկացրել է, որ ՀԿՏԿ առաջին ֆիլմն Աղդամի օպերացիայի մասին ստեղծվել է դեռ 2012 թվականին։ Օրերս կհրապարակվի ևս մեկ ֆիլմ, որը միջազգային հանրությանը կներկայացնի այն հումանիտար աղետը, որը տեղի էր ունենում Ստեփանակերտումայդ օրերին։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր հերթին ընդգծել է, որ կոնֆլիկտի բուն էությունից հեռանալով «մենք մեծ վտանգի տակ ենք դնում կոնֆլիկտի լուծման հեռանկարները»։ «ԼՂԻՄ տարածքով մեկ արհեստականորեն բնակեցվում էին ադրբեջանական գյուղեր, որտեղ վերաբնակեցվում էին ամենատարբեր տիպի քաղաքացիներ՝ ծագումով ադրբեջանցի։ Դրա նպատակն էր ազդեցություն ունենալ դեմոգրաֆիկ, կոմունիկացիոն խնդիրների վրա, հոգեբանական ճնշում գործադրել հայերի վրա։ Եվ կոնֆլիկտի հենց սկզբից այդ գյուղերը դարձան յուրօրինակ շրջափակման օղակներ։ Ստեփանակետի  շուրջ օղակն ամեն օր սեղմվում էր։ Գերմարդկային քաջություն էր անհրաժեշտ, որ և՛ հնարավոր լիներ դիմանալ այդ ճնումների, և՛ մտածել այդ ճնշումը հաղթահարելու մասին»,- ասել է Զաքարյանը։ Նա ընդգծել է, որ Խոջալուն բացեց Ստեփանակերտի շնչուղիները:

«Շրջափակման, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը շարունակում է կիրառվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Մեկ բան անվիճելի է՝ Ադրբեջանի մարտավարությունը եղել է և շարունակում է մնալ ուժի գործադրման միջոցով խաղաղ բնակչությանը կա՛մ ոչնչացնելը, կա՛մ հպատակեցնելը։ Դա չի կարող ունենալ այլ պատասխան, բացի ինքնապաշտպանությունը», -  համաժողովի ժամանակ նշել է ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն, իր հերթին, ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ԼՂՀ միջազգային ճանաչմանն արդեն այլընտրանք չկա։ «Ադրբեջանը իր ստորագրած փաստաթղթի համար պատասխանատավություն չի կրում, պատրաստ է դրանից հրաժարվել։ Բոլորի համար ակնհայտ է, որ մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հակված չէ բանակցություններով հարց լուծել։ Մնում է մի առաքելություն, որն իրականացնում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ թույլ չտալ պատերազմի վերսկսում։ Աստիճանաբար Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ ԼՂՀ միջազգային ճանաչմանը արդեն այլընտրանք չկա», - նշել է Քոչարյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: