ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արգենտինայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

Словари и энциклопедии на Академике

Արգենտինայի խորհրդարանը  քննարկման կդնի ցեղասպանությունների, այդ թվում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Օրինագիծը ներկայացվել է  Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարենի կողմից:

Այս մասին Գարենը հայտնել է Prensa Armenia-ին տված հարցազրույցի ժամանակ:

Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրենսգրքի մեջ  քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն կամ ինչ-որ կերպ հավանություն կտան ցեղասպանությանը կամ մարդկության նկատմամբ կատարված հանցագործություններին»: Օրինագծում դա համադրելի է խոսքի ազատությանը և արդարացված է, երբ պաշտպանում է մարդու իրավունքները, հասարակական կարգը և ազգային անվտանգությունը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Արգենտինա կատարած այցին առնչվող հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարձագանքեր: Ես մի բան գիտեմ, որ Արգենտինան ինքնիշխան պետություն է, իսկ Ազգային կոնգրեսը ներկայացնում է այդ պետության լիազորությունները»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: