ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում հայուհին ճանաչվել է տարվա բուժքույր

Norjugha.ir

Սպահանի «Ալ-զահրա» ուսուցման և բժշկական կենտրոնի (ICU) բաժանմունքում  աշխատող հայ բուժքույր Անահիտ Փիլոսյանը, Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպության (سازمان نظام پرستاری) կողմից ճանաչվել է որպես  իրանական 1395 թվականի (մեկնարկել է 2016 թվականի մարտի 20-ին) օրինակելի բուժքույր` մասնագիտական բարձր հմտությունների, հիվանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարության և աշխատանքում դրսևորած  պարտաճանաչության ու բծախնդրության համար, գրում է panorama.am-ը: 

Անահիտ Փիլոսյանը ծնվել է 1976 թվականին, Ահվազում, ուր և ապրել է մինչև իր ամուսնանալը` 2000 թվականը: Նա իր դպրոցական կրթությունն ստացել է Ահվազի հայոց ազգային «Քարուն» տարրական և «Րաֆֆի» ուղեցույց և  պարսկական «Եֆաթ» միջնակարգ դպրոցներում:

Այնուհետև ընդունվել է  Ահվազի Ազատ համալսարան: Նա աշխատանքի է անցել «Ալ-զահրա» հիվանդանոցում` 2001 թվականից և մինչև օրս անդամակցում է Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: