ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզայի համար կկարողանան վճարել նաև անկանխիկ եղանակով. հանձնարարական

Օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզայի համար կկարողանան վճարել նաև անկանխիկ եղանակով: Կառավարության փետրվարի 18-ին նիստում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել:

«Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ, մասնավորապես, ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում-հարցաթերթիկների լրացումը ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով ՀՀ ոստիկանությանը հանձնարարում եմ մեկշաբաթյա ժամկետում՝ քննարկելով շահագրգիռ մարմինների հետ՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկների լրացնելու պահանջը սահմանային անցակետերում», - ասել է վարչապետը:

Նա ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է քննարկել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: