ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց». քաղաքական, ռազմական, իրավական և սոցիալական ասպեկտներ

Փետրվարի 15-ին Երևանում անցկացված «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Ղարաբաղյան համակարտության տարբեր ասպեկտները՝ քաղաքական, ռազմական, իրավական, և սոցիալական:

Արցախյան համակարտությունում մարդու իրավունքների խնդիրներին անդրադարձավ Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Խոսելով մարդու իրավունքների խախտման մասին` Լարիսա Ալավերդյանը կարևորեց հստակեցումը՝ ովքե՞ր են այդ խախտումների սուբյեկտները. «Ոմանք պնդում են, որ դրանք ԽՍՀՄ կողմից են իրականացվել և Ադրբեջանը դարձել է դրանց զոհ, մյուսները, որ դրանք իրականացվել են Ադրբեջանի կողմից: Ես կցանկանայի նշել, որ մարդու իրավունքների խախտումներն իրականացվել են ԽՍՀՄ կողմից ղեկավարության  կողմից, անկասկած, Ադրբեջանի ջանքերով ու նախաձեռնությամբ: Կցանկանայի հիշել Յուրի Գեորգևիչ Բարսեղովի խոսքերը, ով հստակ բնորոշել է Ադրբեջանին՝ էքսպանսիոնիստական հակումներով Թուրքիայի կլոն»: Ալավերդյանն Ադրբեջանի վարքագիծը բնորոշեց փոխված. այն, ինչ գաղտնի էր ԽՍՀՄ շրջանում, դարձել է բացահայտ՝ սկսած 1988 թվականից. «ավելի վաղ, քան «Իսլամական պետությունը», Ադրբեջանը ցուցադրեց իր հավատարմությունը բարբարոսական վարքագծին: Ես զարմանում եմ, որ ապրիլյան իրադարձությունների ընթացքում գրանցված դաժանությունների վրա զարմացողներ կան, իսկ ի՞նչն է զարմանալին»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Աշխատաժողովին Ստեփանակերտի պաշարման լոգիստիկ տրամաբանության մասին զեկույցով հանդես եկավ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Փորձագետի դիտարկման համաձայն, հիմնականում դիտարկվում են գործողությունների հումանիտար բնույթը, սակայն շատ ավելի լայնածավալ գործողություններ են իրականցվել լոգիստիկ հարթությունում՝ ճնշումների ենթարկելով Արցախի բնակչությանը: 1988-ից ի վեր եղած շատ գործողություններ կանխամտածված էին Ադրբեջանի խորհրդային իշխանությունների կողմից: «Այնպես էր արվել, որ դեպի Ստեփանակերտ ու Ստեփանակերտից դուրս եկող բոլոր ճանապարհներն այսպես թե այնպես անցնեն ադրբեջանական բնակավայրերով: Այդ ամենի արդյունքում, երբ Խորհրդային միության բռունցքը թուլացավ, այդ ամենն արտացոլվեց ճանապարհների, առհասարակ ենթակառուցվածքների վերահսկողության վրա»:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին խոսեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ապրիլյան պատերազմը Կովկասի ինստիտուտիփոխտնօրենը գնահատեց, որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված բավական փոքրամասշտաբ գործողությունների փորձ, որն արվեց բարդ արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ, այդ թվում՝ Ադրբեջանի ներքին քաղաքական ու տնտեսական բավական անհանգստացնող իրավիճակի: Ադրբեջանի իշխանությունների նպատակը հանկարծակիության շնորհիվ կարճ ժամանակահատվածում որոշակի տարածքային, ռազմաքաղաքական և այլ արդյունքների ձեռքբերումն էր, բայց ոչ երբեք լայնածավալ գործողությունների վերսկսումը, որոնք կարող էին հայկական կողմերից պատասխան քայլի հանգեցնել: Չնայած ժամանակային, տեղի և այլ առավելություններին, ադրբեջանական կողմը չհասավ ցանկալի արդյունքների: «Այսօր մենք ունենք նոր, ավելի մեծ ռազմական էսկալացիայի վտանգ, քանի որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրում ստեղծված լարվածության պատճառով, այլ ելք չունեն»,- ամփոփեց Սերգեյ Մինասյանը:

Ռազական գործողությունների անհրաժեշտության կոնցեպտի մասին խոսեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հիմնադիր անդամ Լևոն Գևորգյանը. «Ռազմական գործողությունները հանգեցնում են երկու ֆունդամենտալ երևույթների, որոնք շահարկվում են լրատվամիջոցների կողմից: Դրանք են, առաջին հերթին, ռազմական գործողությունների անհրաժեշտության կոնցեպցիան և համաչափության սկզբունքը: Առաջին կոցեպտը ենթադրում է այն հանգամանքը, որ ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդ կողմերից յուրաքանչյուրին կարող է տրվել հնարավորություն՝ ոչնչացնելու մյուս կողմի ցանկացած թիրախ, չխախտելով ռազմական իրավունքը: Համաչափության սկզբունքը ենթադրում է, որ ռազմական գործողությունների ժամանակ կարող են լինել ռազմական տեսանկյունից արդարացված քաղաքացիական զոհեր»: Իր խոսքի ընթացքում Լևոն Գևորգյանը բերեց  երկու սկզբունքների կիրառական օրինակներ տարբեր կոնֆլիկտներից, ինչպես նաև ներկայացրեց ռազմական սխալի էությունն ու դրա գնահատման մեխանիզմները:

Հակամարտության հաղթահարման գործում խորհրդարանական դիվանագիտութան դերի մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Պատգամավորը խոսեց խորհրդարանական դիվանագիտության՝ Հայաստանում ձևավորման ակունքների մասին:  Պատգամավորն ընդգծեց այն գործողությունների կարևորությունը, որոնք պետք է լինեն խորհրդարանական դիվանագիտության ընթացքում ձևավորված «առաջնագծում»: Պողոսյանը, մասնավորապես, ընդգծեց այնպիսի գործիքների ստեղծումն, ի դեմս հոդվածների աուդիո և վիդեո նյութերի, որոնք իրականությունը տեսանելի կդարձնեն:

Սոցիալական մեդիայի դերի ու նշանակության մասին խոսեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:  Կոնֆլիկտային հանրություններում սոցիալական մեդիան կարևորվել է՝ որպես նշանակալի գործիք կոնֆլիկտային հասարակությունների միջև ինֆորմացիոն երկխոսության հաստատման համար: Նույնիսկ հայ-ադերբեջանական կոնֆլիկտի շրջանակներում, որն իսկապես ունիկալ հակամարտություն է, սոցիալական մեդիայի գործիքը կիրառվել է՝ որպես հասարակությունների կամուրջ: Իրավիճակն, ըստ մեդիափորձագետի, կտրուկ փոխվեց Իլհամ Ալիևի՝ իշխանության գալով: Իշխանություններն իրենց հսկողության տակ առան հայ-ադրբեջանական հասարակությունների երկխոսության բոլոր հնարավոր օղակները:  Այսօր արդեն ադրբեջանական պետական հովանու ներքո աշխատող երիտասարդներ կան, ովքեր համակարգիչների առաջ զբաղվում են ինտերնետային լեզվով ասած, ատելության տարածմամբ:

Ռազմական հանցագործությունների քաղաքական հնարավոր նպատակների մասին խոսեց քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝ ռազմական հանցագործությունները մշտապես ուղեկցվել են Արցախյան համակարտության ողջ ընթացքին. «Ապրիլյան պատերազմի երկու կարևորագույն էպիզոդները, քաղաքացիական բնակչության մասով, Թալիշում սպանված ծերունիների և Մարտունիում զոհված դպրոցականի դրվագներն են, այսինքն՝ իրողություններ, որոնք հերթական անգամ հիշեցնում են՝ ինչն է Ադրբեջանի ռազմական ուժերի թիրախում: Քաղաքացիական բնակչությունը, լինի դա երեխա, թե տարեց մարդ, ով տեղափոխվելու հնարավորություն չունի: Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների նպատակն էր վախեցնել մարդկանց և հասկացնել, որ իրենք իրենց բնակավայրերում չեն կարող հանգիստ ապրել:  Սա քաղաքականություն է, որն ուղղված է ոչ միայն հայերին ահաբեկելուն, այլև՝ միջազգային հանրությանը»,- շեշտեց քաղաքագետը:

Աշխատաժողովին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:  Ստեփանակերտի շրջափակման իրողությունը պատգամավորն առաջարկեց  դիտարկել մի քանի ասպեկտներով՝ հումանիտար, սրա հետ ածանցվող անվտանգության ասպեկտը: Բեքարյանի խոսքով, այս պարագայում հարցականի տակ դնելը, թե արդյոք ռազմական գործողությունն արդարացված էր, թե ոչ, պետք է հիշել, որ այնպիսի միջավայր ստեղծելը, որ Ստեփանակերտը «շնչի», ուղղակիորեն կապված էր կյանքի ու մահվան խնդրի հետ:   Այն ինչ արվեց այդ տարիներին, ըստ Բեքարյանի, լիովին ադեկվատ էր և չկար այլ ելք:

«Ղարաբաղյան կոնֆլիկտին անդրադառնալուն մենք գործ ունենք ինքնապաշտպանության ու կյանքի իրավունքի հետ»,- նշեց Կարեն Բեքարյանը:

Խոսելով խնդրի քաղաքական ասպետկի մասին, Բեքարյանը նշեց, որ վերջին տարիներին Ադրբեջանն ստեղծում է մի իրավիճակ, որի պատասխանից լինում է գոհ. «խոսքը չի վերաբերում միայն ռազմական գործողություններին: Խոսքս վերաբերում է այդ թվում կոչեցյալ քաղաքական ակցիաներին: Ամենաթարմ օրինակը՝ «օրեցիա Լապշին»: Ինձ հետարքիքիր է այդ օպերացիայի կազմակերպիչներն ու իրականացնողները իրենց հարց տվե՞լ են՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ-ն իր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար որևէ  այլ երկրում, եթե նրանք քաղաքացիներ են, ովքեր այցելել են ԼՂՀ: Եթե այս հարցն իրենց  տված լինեին, հնարավոր է՝ կպատկերացնեին, որ այդ հարցի պատասխաններից մեկը կարող էր լինել ԼՂՀ ճանաչումը, որպեսզի ապագայում ՀՀ-ն՝ որպես իր քաղաքացքու պաշտպան կողմ, ասի, որ իմ օրենքով իմ քաղաքացին որևէ օրենք չի խախտել: Այդ դեպքում Ադրբեջանն աշխարհով մեկ կողբար... այսինքն՝ Ադրբեջանի կողմից ամեն անգամ արվում է թվացյալ մտածված քայլ բայց ոչ երբեք հաշվարկած, թե այդ քայլով դիմացի կողմն ինչ կարող է ստեղծել»: Պատգամավորն ընդգծեց, որ հնարավոր է, Ադրբեջանի հույսը նրա վրա է, որ մենք աննկարագրելի կարգապահ դիվանագիտություն վարող երկիր ենք, որը մեծապես քաղաքակիրթ կերպով պետք է պատասխանի ցանկացած անքաղաքակիրթ, աննորմալ քայլերին. «միգուցե ժամանակն է մտածել: Այդ ձեռագիրը կանգ կառնի, եթե յուրաքանչյուր նախաձեռնություն ստանա, ադեկվատ, սիմետրիկ, իսկ եթե հարկ է՝ ասիմետրիկ պատասխան»,- հավելեց պատգամավորը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: